«Հազար փառք Նիկոլ Փաշինյանին, բայց թող նա մեզ ներկայացնի, թե ո՞ւր է տանում հանրապետությունը, զարգացման ի՞նչ ճանապարհ է այն անցնելու: Խնդիրը այն է, որ ժողովուրդը նստած սպասում է, թե քաղաքականությամբ զբաղվող մարդիկ իրենց գլխին էլ ինչ են բերելու ,- «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում ասաց «Համահայկական ազգային համաձայնություն» (ՀԱՀ) շարժման քաղխորհրդի անդամ Հրաչյա Հակոբջանյանը:
Նշենք, որ «Համահայկական ազգային համաձայնություն» (ՀԱՀ) շարժման ներկայացուցիչները նստացույց են սկսել: Նրանք ապրիլի 5-ին կայանալիք հանրաքվեն համարում են հակաիրավական:
Հանրաքվեով իշխող ուժն առաջարկում է դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և ՍԴ 6 դատավորների լիազորությունները։ Հանրաքվեի քարոզչական շրջանում ձևավորվել է երկու շտաբ՝ «Այո» և «Ոչ»:
«Համոզված եմ, որ Հրայր Թովմասյանը մեծ սիրով կծառայեր այս իշխանություններին, եթե նրան առաջարկեին: Այստեղ, հավանաբար կա անձնային հակակրանք. ինչ-որ մի պահ նրանք բախվել են վարչապետի հետ տարբեր ոլորտներում և հիմա Թովմասյանի վրա վետո է դրված»,- նշեց Հրաչյա Հակոբջանյանը հավելելով,- «Թող չթվա, որ (ՀԱՀ) շարժումը կանգնում է Հրայր Թովմասյանի կամ այլ անձանց ետևում՝ ցանկանալով նրանց պաշտպանել, մեր սկզբունքը պարզ է՝ առաջարկում ենք պատասխանատվության ենթարկել բոլոր մեղավորներին այսօրվա վիճակի համար, որոնք Հայաստանի անկախությունից սկսած առաջնորդել են ազատության և անկախության շարժումներ, որոնք ցավոք չեղան փայլուն և լուսաշող»:
Կարդացեք նաև
Ըստ Հրաչյա Հակոբջանյանի՝ սևերի և սպիտակների հակադրության մեջ ծնվեց մոխրագույնի տարբերակը, որը ներկայացնում է բոյկոտը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Նոնա ՂԱԶԱՐՅԱՆ