Իտալիայի «Ռոման» չի կարող մասնակցել Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի «Սեւիլյայի» հետ արտագնա խաղին: Այս մասին տեղեկացրել է իտալական ակումբի մամուլի ծառայությունը՝ նշելով, որ հանդիպումը փաստացի չի կայանալու: Պատճառը Իտալիայում մեծ տարածում ստացած նոր կորոնավիրուսն է: Լրատվամիջոցները գրում են, որ ավելի վաղ Իտալիան եւ Իսպանիան դադարեցրել էին փոխադարձ ուղղություններով օդանավերի թռիչքները: Նշվում է նաեւ, որ ՈՒԵՖԱ-ն ստեղծված իրավիճակի մասին մեկնաբանություն պետք է տա:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ