Ծանրամարտի եվրոպական ֆեդերացիան հաշվի առնելով նոր կորոնավիրուսի տարածումը մայրցամաքում եւ վտանգավորության աստիճանը՝ միաձայն որոշմամբ մարզաձեւի Եվրոպայի առաջնության անցկացումը հետաձգել է մինչեւ հունիս ամիս:
Նախնական ժամկետ նշանակվել է հունիսի 13-21-ը:
Եվրոպայի առաջնությունը պետք է մեկնարկեր Մոսկվայում, ապրիլի 2-ին եւ ավարտվեր ապրիլի 14-ին:
Անորոշ ժամանակով հետաձգվել են նաեւ սամբոյի Եվրոպայի պատանեկան եւ երիտասարդական առաջնությունները: Տարածված հաղորդագրությունում նշվում է, որ Սամբոյի միջազգային ֆեդերացիան հաշվի է առել նոր կորոնավիրուսի տարածումը եւ դրա հետ կապված կազմակերպիչ երկրի՝ Բուլղարիայի երիտասարդության եւ սպորտի նախարարի որոշումը:
Կարդացեք նաև
Առաջնությունները պետք է կայանային ապրիլի 9-13-ը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ