Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանը փոխում է անձերը, որպեսզի Սահմանադրական դատարանում լինեն հլու-հնազանդ կամակատարներ. Լուսինե Հարոյան

Մարտ 11,2020 17:55

«Ցանկանում եմ ուշադրություն դարձնեք, թե ինչպես է ընթանում «Այո»-ի քարոզչությունը. այստեղ չափազանց մեծ վտանգներ կան պետության կայացման ճանապարհին, որովհետև փաստացի ստացվում է՝ ընդամենը մեկ անձի քմահաճույքներից է կախված մեր երկրի վիճակը»,- ասաց «Համահայկական ազգային համաձայնություն» (ՀԱՀ) շարժման քաղխորհրդի անդամ Լուսինե Հարոյանը «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում՝ լրագրողներին ներկայացնելով իրենց տեսակետները, թե ինչու պետք է մերժել հանրաքվեն և, ըստ իրենց, ո՞ւր են տանում հայաստանյան ներքաղաքական զարգացումները:

Նշենք, որ «Համահայկական ազգային համաձայնություն» (ՀԱՀ) շարժման ներկայացուցիչները նստացույց են սկսել: Նրանք ապրիլի 5-ին կայանալիք հանրաքվեն համարում են հակաիրավական:

««Այո» -ի քարոզարշավի մեխը այն է, որ քրեական գործերը մինչև վերջ չեն գնում, քանի որ Սահմանադրական դատարանում Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի մարդիկ են և նրանք խոչընդոտում են ամեն ինչին: Քարոզարշավի ընթացքում նրանք, համարյա թե, ներդրումների չլինելու մեջ մեղադրում են Սահմանադրական դատարանի դատավորներին: Այս մանիպուլյացիաները հասնում են աբսուրդի, քանի որ ժողովրդի իրավագիտակցությունն այն մակարդակին չէ, որպիսի հասկանա այս վիճակը, որը տիրում է և ինչին կհանգեցնի այն»,- ասաց քաղխորհրդի անդամը:

Ըստ Հարոյանի, ժողովուրդը գնում է «Այո» քվեարկելու միայն նրա համար, որ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ պետք է ասեք «Այո». «Եթե Փաշինյանը ցանկանում է նախկին կեղծարարներին տուն ուղարկել, ապա պետք է սկսի Տիգրան Մուկուչյանից: Խնդիրը այն է, որ նա փոխում է անձերը, որպեսզի Սահմանադրական դատարանում լինեն հլու-հնազանդ կամակատարներ, ինչպես հիմա են: Նա ստեղծելու է էլ ավելի այլանդակ կուսակցապետություն, քան Սերժ Սարգսյանի ժամանակ էր»:

«Հուսով եմ, որ կունենանք այնպիսի սահմանադրություն, որի մեջ կլիներ այնպիսի կետ, որով պատասխանատվության կենթարկեն իշխանության այն ներկայացուցիչներին, որոնք գիտակցաբար ժողովրդին մոլորեցնում են, գիտակցաբար խեղաթյուրում են խնդիրը»,- նշեց Լուսինե Հարոյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նոնա ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031