Լրահոս
Օրվա լրահոսը

Կորոնավիրուսը խնդիրներ է առաջացնում նաեւ Տոկիոյի օլիմպիական խաղերի համար

Մարտ 11,2020 17:18

Նոր կորոնավիրուսը շարունակում է տարածվել աշխարհում եւ հարկադրական փոփոխություններ մտցնել միջազգային խոշորագույն միջոցառումների անցկացման գրաֆիկներում: Դրանից զերծ չի մնում նաեւ մարզաշխարհը:

Քառամյա մարզական շրջափուլի խոշորագույն իրադարձության՝ Տոկիոյի ամառային 32-րդ օլիմպիական խաղերի, անցկացումը նույնպես վտանգված է: Կան տարբեր առաջարկներ՝ սկսած չեղարկումից, մինչեւ տեւական ժամանակով հետաձգում:

Խաղերի կազմակերպական կոմիտեի գործկոմի անդամ Հարույուկի Տակահաշին, օրինակ, առաջարկում է առաջիկա ամառային օլիմպիական խաղերի անցկացումը տեղափոխել 2022 թվական, քանի որ Ճապոնիան բավականին երկար է պատրաստվել եւ հսկայական միջոցներ է ծախսել: Հետեւաբար, Խաղերն ընդհանրապես չեղարկելը կամ մրցումներն առանց մարզասերների անցկացնելը ֆինանսական շատ ծանր հետեւանքներ կունենա կազմակերպիչ երկրի համար:

Ըստ Նակահաշիի, 2022 թվականի ընտրության դեպքում նախ Պեկինում կանցկացվեն ձմեռային օլիմպիական խաղերը, ապա նույն Տոկիոյում կմեկնարկեն ամառային օլիմպիական խաղերը, որոնց կհաջորդի ֆուտբոլի աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ մրցաշարը Քաթարում:

Սրանք դեռ առաջարկներ են, որոնք ՄՕԿ-ում քննարկման առարկա են դառնալու մայիսին, որից հետո միայն վերջնական որոշում կարող է կայացվել՝ հույս ունենալով, որ այդ ժամանակ արդեն որոշակիություն կլինի նոր կորոնավիրուսի տարածման հարցում:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031