Լրահոս
Օրվա լրահոսը

«Տաշիր»-ը գնել է Հայաստանի խոշորագույն էներգիա արտադրող ընկերությունը

Մարտ 11,2020 17:06

«Տաշիր» ընկերությունը, որը պատկանում է Սամվել Կարապետյանին, «ՌուսՀիդրո»-ից գնել է «Միջազգային էներգետիկ կորպորացիա» ՓԲԸ-ն: Այս մասին հաղորդում է ընկերության պաշտոնական կայքը:

Հաղորդագրության համաձայն՝ «Տաշիրը» ամբողջությամբ մարել է ընկերության կուտակած պարտքը, այդ թվում Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկին ու Ասիական բանկին կուտակած պարտքերը։ Գործարքի թույլտվություն տվել է ՀՀ հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովը:

«Միջազգային էներգետիկ կորպորացիա»-ն Հայաստանում էլեկտրաէներգիա արտադրող ամենախոշոր ընկերություններից է:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031