Լրահոս
Օրվա լրահոսը

Սոնա Այվազյան. Նախորդ իշխանությունը կոռուպցիայի դեմ պայքարելու ցանկություն չուներ

Մարտ 11,2020 15:29

«Մենք վաղուցվանից ենք փորձել բովանդակային առումով ներդրում ունենալ ՀՀ-ԵՄ համագործակցության օրակարգային հարցերում, սակայն թե Ասոցացման համաձայնագրի, թե ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի տեքստերը տեւական ժամանակ փակ էին, չէինք կարողանում ծանոթանալ, որպեսզի բովանդակային ու կոնստրուկտիվ լինենք»,- այսօր կազմակերպված միջոցառման ժամանակ ասաց «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման գործընթացի վերաբերյալ մշտադիտարկում կիրականացնեն քաղհասարակության կազմակերպությունները: Ծրագիրն իրականացնում է Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանը`Վրաստանում եւ Հայաստանում Նիդերլանդների թագավորության դեսպանության աջակցությամբ:

Բարեփոխումների գործընթացում Սոնա Այվազյանի համար կարեւոր է ոչ միայն արդյունքը, այլ դրա որակը: Ըստ բանախոսի, ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի տեքստում հակակոռուպցիոն եւ կառավարման թափանցիկության տեսանկյունից ներառված են խիստ ընդհանրական մոտեցումներ: Դա, իր կարծիքով, նախորդ իշխանության՝ կոռուպցիայի դեմ պայքարելու ցանկության բացակայությամբ էր պայմանավորված: Բայց այժմ այլ իրականության մեջ ենք ապրում:

Այլ մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031