Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Սաքունցը հիշեց Պյոտր Սվիտալսկուն. «ԵՄ-ն բանկոմատ չէ»

Մարտ 11,2020 14:33

2017 թվականի նոյեմբերին Հայաստանի նախորդ իշխանության կողմից ստորագրված ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, ըստ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի, կոչված էր լրացնելու այն ձախողումը, որն արձանագրվել էր 2013 սեպտեմբերի 3-ին, երբ Սերժ Սարգսյանը «մեկ գիշերվա ընթացքում մոսկովյան հանդիպումից հետո» հայտարարեց, որ Հայաստանը չի ստորագրելու Ասոցացման համաձայնագիրը, այլ ստորագրելու է Մաքսային միության պայմանագիրը: «Դա շոկ առաջացրեց»,- այսօր կազմակերպված միջոցառման ժամանակ ասաց Արթուր Սաքունցը` եւ հիշեցնելով նաեւ Ուկրաինայի դեպքերը, կարծիք հայտնեց, որ Ասոցացման համաձայնագրի դեմ սահմանափակող գործոն հանդիսացավ նաեւ երկրների ներքին ռեսուրսների ոչ բավարար լինելը: Նրա կարծիքով, սակայն, Ուկրաինան կարողացավ հաղթահարել այդ մարտահրավերը:

Հիշեցնենք, ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման գործընթացի վերաբերյալ մշտադիտարկում կիրականացնեն քաղհասարակության կազմակերպությունները: Ծրագիրն իրականացնում է Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանը` Վրաստանում եւ Հայաստանում Նիդերլանդների թագավորության դեսպանության աջակցությամբ:

Սակայն միայն ստորագրելը, բանախոսի կարծիքով, ոչինչ չի նշանակում: Նա շատ կարեւոր է համարում բուն բարեփոխումների իրականացումը` ինստիտուտների հզորացմամբ: Արթուր Սաքունցը հիշեց ՀՀ-ում ԵՄ նախկին դեսպան Պյոտր Սվիտալսկու նախատինքը`«ԵՄ-ն բանկոմատ չէ» եւ ասաց, որ նախկին իշխանության մոտեցումը հենց այդ էր՝ փող՝ ոչնչի դիմաց: «Այն մարդիկ, որոնք այսօր շահագրգռված են, որ տապալվի համաձայնագրի իրականացումը, այն ժամանակ հանգիստ էին՝ լավ իմանալով, որ իշխանությունը տապալելու է։ Այսօր իշխանություն չունենալով` փորձում են փողոցային քաղաքականացված խուլիգանությամբ խոչընդոտել»։

Այլ մանրամասները`տեսանյութում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031