Լրահոս
Օրվա լրահոսը

Լարիսա Մինասյան. ՀԳԸՄ նշանակությունը հեղափոխությունից հետո կտրուկ մեծացել է

Մարտ 11,2020 14:18

ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման գործընթացի վերաբերյալ մշտադիտարկում կիրականացնեն քաղհասարակության կազմակերպությունները: Մասնավորաբար, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնը, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը, Իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ-ն, Խտրականության դեմ պայքարի ու հավասարության կոալիցիան, Հայաստանի Հելսինկյան կոմիտեն, Իրավունքի զարգացման եւ պաշտպանության հիմնադրամը, Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ-ն, Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնը եւ Ընդդեմ կանանց  նկատմամբ բռնության ՀԿ-ն: Ծրագիրն իրականացնում է Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանը` Վրաստանում եւ Հայաստանում Նիդերլանդների թագավորության դեսպանության աջակցությամբ:

Ծրագիրը երկամյա է, նպատակն է` Հայաստան-ԵՄ ՀԸԳՀ-ի պատշաճ իրականացումը`քաղհասարակության մշտադիտարկման եւ ջատագովության միջոցով:

ԲՀՀ Հայաստանի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանի ներկայացմամբ, ՀԳԸՄ նշանակությունը հեղափոխությունց հետո կտրուկ մեծացել է եւ մտավախություններ, որ այն կարող է մանիպուլացվել, չկան: Լարիսա Մինասյանը հիշեց, որ մինչ հեղափոխությունը, բազմաթիվ բարեփոխումներ մանիպուլացվել են գործող իշխանությունների կողմից:

Նրա համոզմամբ, այժմ համաձայնագիրը կարող է ծառայել իբրեւ ճանապարհային քարտեզ` երկրի ժողովրդավարական, համապարփակ եւ համակարգային վերափոխման համար: Համաձայնագրի իրականացման վերահսկողության գործում քաղհասարակության դերը Լարիսա Մինասյանն անփոխարինելի է համարում: Նա կարծում է, որ այսպիսով ավելի արդյունավետ կդառնա ՀՀ կառավարության, ԵՄ-ի եւ քաղհասարակության միջեւ երկխոսությունը:

Այլ մանրամասները` տեսանյութում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031