Լրահոս
Օրվա լրահոսը

«Թե ով է դրել Ալիևի բերանն այդ լեզուն, չասեմ, բոլորդ էլ գիտեք». Արմեն Աշոտյան

Մարտ 11,2020 14:16

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հիվանդագին սևեռվածությամբ Հանրապետականների գոյությունը, աշխատանքն ու գաղափարները հանգիստ չեն տալիս երկու պետությունների ղեկավարներին՝ Նիկոլին և Ալիևին:

Վերջինս երեկ ադրբեջանական խորհրդարանի բացման նիստին կրկին խոսեց մեր մասին, մեղադրելով մեզ ֆաշիստական լինելու մեջ: Իհարկե, մեր ազգային-պահպանողական գաղափարախոսությունը նրա բկին է կանգնած, քանզի իր համար շատ ավելի նախընտրելի են «իզմեր» չընդունող, արժեքներ չունեցող, ազգայինը ծաղրող ուժերը:

Ալիևն անդրադարձել է անգամ մեր զինանշանին, համեմատելով այն նացիստների հետ: Ի տարբերություն ոմանց, մենք իր մասին դիֆերամբներ չենք ձոնել և ընբռնումով ենք մոտենում, որ իր համար հնդեվրոպական հնագույն սիմվոլներից մեկը կարող է այդպիսի ասոցիացիաների առիթ դառնալ:

Հասկանում եմ նաև, որ Ալիևի համար շատ ավելի ընկալելի կլիներ իր աչքի համար հարազատ՝ չորքոտանի և բրդոտ կենդանի տեսնելը:

Իսկ նախորդ ընտրություններին մեր՝ խորհրդարան չանցնելու իր արտահայտած ուրախությունը չափելի է միայն Հայաստանի այսօրվա իշխանությունների հրճվանքի հետ:

Թե ով է դրել Ալիևի բերանն այդ լեզուն, չասեմ, բոլորդ էլ գիտեք:

Հ.Գ. Փողոցներում զվռնող իշխանավորներին ասեք, որ Ալիևն երեկ Արցախի հարցով էլի հիմարություններ է խոսացել՝ ի լուր աշխարհի: Եթե իրենք ժամանակ/խելք/գիտելիք/դուխ չունեն, թող ասեն, մենք դրան էլ կպատասխանենք»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031