Այս պահին Գյումրու Տեքստիլագործների թաղամասում 28-ամյա տղամարդու կողմից ծեծվելով իր տան մեջ սպանված 42-ամյա կնոջն են հուղարկավորում։
Նրա հարազատներից ոչ մեկը չի մասնակցում հուղարկավորությանը. դիահերձարան եկան Գյումրու քաղաքապետը, Շիրակի մարզպետը, Ազգային ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանը, Նիկոլ Փաշինյանի նորանշանակ մամլո խոսնակը, քաղաքապետարանի ու մարզպետարանի պաշտոնյաներ։
Նրան կհուղարկավորեն եկեղեցական կարգով, Շիրակ գերեզմանատանը՝ իր հորն ու մոր կողքին։
Մեզ քաղաքապետարանից տեղեկացրեցին, որ սպանված կնոջ՝ ՌԴ-ում գտնվող եղբայրը հազիվ է համաձայնել նրան հուղարկավորել ընտանեկան գերեզմանատանը։
Մանրամասները՝ քիչ անց։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ