Օրերս Առաջին ալիքով մեկնարկել է Շիրվանզադեի «Պատվի համար» պիեսի մոտիվներով նկարահանված համանուն հեռուստանովելի ցուցադրությունը։ Գլխավոր կերպարներից մեկին՝ Մարգարիտին, մարմնավորում է դերասանուհի Մանե Մխոյանը։ Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի հանդիսատեսը նրան ճանաչում է «Հարսանիք թիկունքում» ներկայացումից, որն, ի դեպ, եւս էկրանավորվում է, եւ Մանեն ներառված է այդ նախագծում եւս։ «Ժողովուրդ» օրաթերթը դերասանուհու հետ զրուցել է «Պատվի համար» ֆիլմում իր մասնակցության, առաջիկա ծրագրերի, ինչպես նաեւ նախկինում քաղաքական գործունեություն ծավալելու մասին։
– Նախկինում աշխատում էիք Ազգային ժողովում։ Ի՞նչ աշխատանք էիք կատարում, որքանո՞վ էիք կապված քաղաքական ոլորտի հետ։
– Մինչեւ վերջերս աշխատում էի Ազգային ժողովում, բայց հիմա արդեն հանդես եմ գալու Հանրային հեռուստաընկերությունում՝ որպես հաղորդավարուհի։ ԱԺ¬ում, կարելի է ասել, ադմինիստրատիվ գործ էի անում։ Ի սկզբանե ասեմ՝ անկուսակցական եմ, աշխատում էի Լիլիթ Մակունցի հետ։ Մեր համագործակցության առաջին իսկ օրերից խնդրել եմ, որ չթողնեմ թատրոնը, կինոն, եւ նա համաձայնել է, խրախուսել է իմ մոտեցումը։
– Երբեւէ կվերադառնա՞ք քաղաքական ոլորտում Ձեր աշխատանքին, թե՞ արդեն ոչ։
Կարդացեք նաև
– Երբեք չեմ ասում՝ երբեք։ Չգիտեմ՝ վաղը ուր կգնամ, ինչ կանեմ, բայց գիտեմ, որ թատրոնն ու կինոն իմ կյանքում առաջին պլանում են։ Գուցե մի օր էլի համատեղեմ դերասանական եւ քաղաքական ոլորտների աշխատանքներս։ Ժամանակին աշխատում էի ե՛ւ Ազգային ժողովում, ե՛ւ զուգահեռ նկարահանվում էի «Պատվի համար»-ում, Գյումրիում էլ նկարահանվում էի «Հարսանիք թիկունքում» նախագծում, բայց նույնիսկ այդ դեպքում ամեն բան հասցնում էի։ Ինչպես ասում են, միայն ցանկություն է պետք, եւ ամեն ինչի էլ հնարավոր է հասնել։
Զրուցեց Աննա ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում