Լրահոս
Օրվա լրահոսը

Ես որևէ տեղեկություն չեմ ունեցել, որ Սամվել Ադյանն ու Գևորգ Խաչատրյանը բիզնեսներ ունեն, այլապես նրանց չէի վերցնի աշխատանքի․ Դավիթ Սանասարյան

Մարտ 11,2020 12:41

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում (նախագահող դատավոր Դավիթ Բալայան) մարտի 11-ին տեղի ունեցավ լիազորությունները ժամանակավորապես կասեցված ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանի և մյուսների գործով դատական նիստը։

Գործը գտնվում է ապացույցների հետազոտման փուլում։ Դատարանը շարունակում է հրապարակել գործում առկա գրավոր փաստաթղթերը։

Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար, ունենալով ծառայության անմիջական ղեկավարումն իրականացնելու, ծառայության աշխատակիցներին նշանակելու և ազատելու, կարգապահական տույժի ենթարկելու, վերահսկվող օբյեկտներում ուսումնասիրություններ իրականացնելու հանձնարարագրեր տալու, վերահսկվող օբյեկտներից ծառայության գործառույթներին առնչվող տեղեկություններ և փաստաթղթեր պահանջելու լիազորություններ, խմբային շահերից ելնելով, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաև չի կատարել իր ծառայողական պարտականությունները:

Դատարանի դահլիճում Դավիթ Սանասարյանը հայտարարեց՝ Սամվել Ադյանին աշխատանքի ընդունելուց առաջ հարցրել է՝ զբաղվում է բիզնես գործունեությամբ, թե ոչ։ Նա այս առիթով մանրամասնեց․ «Սամվել Ադյանին աշխատանքի ընդունելուց առաջ հարցրել եմ՝ որևէ բիզնես գործունեությամբ զբաղվում է, թե ոչ։ Ինձ պատասխանել է, որ չի զբաղվում։ Ասել է, որ ընտանիքն ունի բիզնես, բայց ինքը չի զբաղվում»։

Դավիթ Սանասարյանը նաև վստահեցրեց, որ որևէ տեղեկություն չի ունեցել նաև, որ «Զորաշեն» ՍՊԸ-ն պատկանել է Սամվել Ադյանին։ Նա հայտարարեց․ «Ես որևէ տեղեկություն չեմ ունեցել, որ Զորաշեն ՍՊԸ-ն պատկանել է Սամվել Ադյանին, քրեական գործով եմ ծանոթացել, որ Մեդ էքսպերտ ՍՊն-ն պատկանում է Գևորգ Խաչատրյանին, այլապես ես նրանց աշխատանքի չէի ընդունի»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031