Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կենսաթոշակային տարիքի մարդկանց սիրողական նպատակներով ձկնորսության դեպքում արտոնություն կտրվի, այն կդառնա անվճար. «Ժողովուրդ»

Մարտ 11,2020 12:24

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը քննարկման է դրել «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին որոշման նախագիծը։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ անազատ եւ կիսաազատ պայմաններում վայրի կենդանիներ, այդ թվում՝ ՀՀ կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիներ պահող իրավաբանական եւ ֆիզիկական անձինք լիազորված պետական մարմնից դրանց պահման թույլտվություն չստանալու եւ դրանց հաշվառման տվյալները լիազորված մարմնին չտրամադրելու դեպքում համարվելու են առանց թույլտվության գործունեություն իրականացնողներ, եւ նրանց նկատմամբ կիրառվելու են օրենքով սահմանված պատասխանատվության միջոցներ։

Ի դեպ, տեղեկացնենք, որ կենսաթոշակային տարիքի մարդկանց սիրողական նպատակներով ձկնորսության դեպքում արտոնություն կտրվի, այն կդառնա անվճար, ինչի արդյունքում կլուծվեն այդ տարիքային խմբի մարդկանց սոցիալական խնդիրները։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2019 թվականի տվյալներով սիրողական ձկնորսության համար Շրջակա միջավայրի նախարարություն են դիմել շուրջ 4000 ՀՀ քաղաքացի, որոնցից մոտ 2000-ը եղել են կենսաթոշակային տարիքի։ Այդ ողջ գործընթացի գումարը կազմել է մոտ 7 մլն դրամ, որից կենսաթոշակային տարիքի խմբի կողմից վճարված գումարը կազմել է 2.5 մլն դրամ։

Ներկայումս ՀՀ օրենսդրությամբ արգելված է միայն ապօրինի որսը։ Բայց պարզվում է, որ վայրի կենդանիների, դրանց մասերի, դրանք պարունակող կենդանաբանական հավաքածուների վաճառքը, իրացնելու նպատակով ձեռքբերումն ու փոխանակումը, առանց ծագման օրինականությունը հաստատող փաստաթղթերի, օրենսդրությամբ կանոնակարգված չեն։ Մեզ հայտնի դարձավ, որ կնախատեսվի օրենսդրական արգելք այդ գործունեության համար։

Սյունէ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031