Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք այսօր ունենք մի բացարձակ նոր հագուստ, որի վրա կոպիտ կարմիր թելերով կարկատան են դրել ու ասում են՝ էս էն հոպարի հիշատակն է, որ պիտի պահեք». Արամ Սարգսյան

Մարտ 11,2020 11:55

«Այո»-ի քարոզարշավն այսօր Գորիսում է:

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն իր ելույթում ասաց, որ ժողովուրդը հեղափոխությունից հետո ընտրել է գործադիր, օրենսդիր իշխանություն, բայց չի ընտրել այսօրվա դատական իշխանությանը, որի գլուխը ՍԴ-ն է. «Այդ ՍԴ անդամներին ընտրել են նախկին իշխանությունները՝ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը: Եվ ընտրել են իրենց քմահաճույքով, ուղղակի ընտրել են մարդկանց, ասել են՝ ԱԺ կգնաս, կնոպկան կսեղմես, կնշանակես: Այդ մարդիկ այսօր ձեզ չեն ներկայացնում, ժողովուրդ ջան, իրենք այսօր որեւէ մեկիդ հետ կապ չունեն: Եթե պատկերավոր ասեմ, մենք այսօր ունենք մի բացարձակ նոր հագուստ, որի վրա կոպիտ կարմիր թելերով կարկատան են դրել ու ասում են՝ էս էն հոպարի հիշատակն է, որ պիտի պահեք: Հիմա, ժողովուրդ ջան, մեր խնդիրն է այդ հոպարին էլ, իր հիշատակն էլ հանել այդտեղից, որովհետեւ մեզ բացարձակ նոր հագուստով, նոր կերպարով աշխարհի առաջ հանդես գալ է պետք»:

Արամ Սարգսյանը նաեւ հայտարարեց, որ 21-րդ դարում մենք առաջին անգամ լեգիտիմ իշխանություն, լեգիտիմություն եւ սահմանադրություն բառերը կարող ենք որպես հոմանիշ իրար կողքի դնել՝ ասելով, որ իշխանությունն իսկապես պատկանում է ժողովրդին»:

Խոսելով «ոչ»-ի մասին՝ Արամ Սարգսյանն ասաց, որ դրա դեմքը Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանն են. «Իրենք, որ իշխանությունը հանգիստ թողեցին, ասացին՝ Նիկոլը ճիշտ էր, մենք՝ սխալ, խրամատ փորեցին, Հրայր Թովմասյանին նստեցրեցին այդ խրամատում, իրենք էլ հիմա պախկվել են այդ Հրայր Թովմասյանի թիկունքում ու իրենց սիրած ռուսաստաններում ու բրյուսելներում փորձում են մեր երկրի հանդեպ խնդիրներ լուծել: Իրենք թող շատ լավ իմանան, որ այդ խնդիրների լուծումն այստեղ՝ Գորիսում է: Իրենք Բրյուսել չէ, Մարսել էլ գնան՝ որեւէ խնդիր չեն լուծելու, որովհետեւ եթե իրենք ուզում են քաղաքականության մեջ մնալ, ապա իրենց տեղը այստեղ՝ Գորիսում ձեր աչքերի մեջ նայելով, իրենց սխալներն ընդունելով, իրենց տեսակետը մեկնաբանելու մեջ է: Իրենք թող իմանան, որ այս տարբերակով ոչ միայն իրենք, այլեւ ուղղակի կամ անուղղակի «ոչ»-ը ներկայացնող «ոչիստներից» որեւէ մեկը այլեւս հետ գալու որեւէ հնարավորություն կամ շանս չունի: Հետեւաբար, ժողովուրդ ջան, ինչպես կասեր Գագիկ Ծառուկյանը, ձեր ցավը տանեմ, ապացուցեք, որ իշխանության տերը դուք եք: Ապրիլի 5-ին հագեք ձեր ամենասիրուն զգեստները, փողկապները, սափրված գնացեք ընտրատեղամասեր ու սահմանադրության հանրաքվեին ասեք այո»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031