Թուրքիայի արևելյան Կարս նահանգի Սարըքամիշ (Սարիղամիշ) շրջանում Ռիխտերի սանդղակով 4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:
Նախնական տվյալների համաձայն՝ երկրաշարժի հետևանքով մարդկային և նյութական կորուստների մասին տեղեկություններ չկան:
Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) տեղեկացմամբ` ստորգետնյա ցնցումները գրանցվել են մարտի 10-ին տեղական ժամանակով 02:47-ին:
Նշվում է, որ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 7 կմ խորության վրա: