Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հայաստանի ռազմա-քաղաքական ղեկավարությունը, քաղաքական ուժերը լրջագույնս պետք է քննարկեն այն հարցը, թե ինչքանով է արդյունավետ Հայաստանի ներկայությունը ՀԱՊԿ-ում. «Ժամանակ»

Մարտ 11,2020 11:44

Մարտի 10-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, հարավարևմտյան հատվածում տեղակայված ՊՆ N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակված կրակոցի հետևանքով կրծքավանդակի շրջանում մահացու հրազենային վնասվածք է ստացել պայմանագրային զինծառայող, շարքային Զոհրաբ Գրիգորիի Սիանոսյանը։

Վերջին օրերին սա Ադրբեջանի հերթական փորձն է սրելու իրավիճակը հայ-ադրբեջանական պետական սահմանին. մարտի 6-ին ադրբեջանական զինված ուժերը փորձել էին իրականացնել դիվերսիոն ներթափանցում Տավուշի շրջանում: Ադրբեջանցիների փորձը ձախողվել էր՝ արձանագրելով նաև մարդկային կորուստներ։

Հայաստան – Ադրբեջան սահմանին հրադադարի խախտումն ու լարվածության սադրումը նպատակ էր հետապնդում մի կողմից՝ խայթել Մոսկվային, մյուս կողմից՝ ի ցույց դնել Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում առկա որոշակի խնդրահարույց իրավիճակը, որովհետև Հայաստանի պետական սահմանը նաև ՀԱՊԿ պատասխանատվության գոտին է։

Կարծում եմ՝ հենց սա է Բաքվի հիմնական մոտիվը։ Ալիևը, մեծ հաշվով, սպանում է ՀԱՊԿ-ն։ Եթե նույնիսկ նա ցանկանում է ցույց տալ, որ ՀԱՊԿ-ում ավելի շատ իրական դաշնակիցներ ունի, քան՝ Հայաստանը, միևնույն է՝ հարվածում է, առաջին հերթին՝ Մոսկվայի հեղինակությանը, որովհետև ո՞ւմ է պետք այն ռազմա-քաղաքական բլոկը, որն, ըստ էության, ֆիկցիա է ու ընդամենը դիտորդի կարգավիճակով հետևում է, թե ինչպես են ոտնձգություններ կատարում իր անդամ երկրի պետական սահմանի նկատմամբ։

Սակայն Ալիևը ՀԱՊԿ-ի հարցը սրում է նաև ներհայաստանյան դիսկուրսում։ Ի վերջո, Հայաստանի ռազմա-քաղաքական ղեկավարությունը, քաղաքական ուժերը լրջագույնս պետք է քննարկեն այն հարցը, թե ինչքանով է արդյունավետ Հայաստանի ներկայությունը ՀԱՊԿ-ում, ինչքանով է անվտանգային այդ միջավայրը ապահովում մեր երկրի ինքնիշխանությունը, անվտանգությունը։ Առայժմ տպավորություն է, որ ՀԱՊԿ-ի հանդեպ Երևանը պահանջատեր չէ անգամ հեղափոխությունից հետո, այլ խոսքով՝ պահպանվում է Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի իշխանությունների տխուր իներցիան։

Սարգիս ԱՐԾՐՈՒՆԻ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031