Դանիել Իոաննիսյանը, հիշեցնենք, իր հարցազրույցներից մեկում նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանին էր մեղադրել դրամական խոստումներ տալու մեջ, երեկ նա ասաց՝ եթե շատ են ուզում, մեկ անգամ էլ կպնդեմ հայտարարությունս. «Մենք Արցախից ունենք բազմաթիվ ահազանգեր, որ, այո, Արայիկ Հարությունյանի կողմնակիցները բարեգործություն են անում, ավելի ճիշտ՝ բարեգործություն են արել»։
Հիմա արե՞լ են, թե՞ անում են։ «Հիմա բարեգործություն են խոստանում, իսկ արել են առ հունվար»,- պարզաբանեց Իոաննիսյանը։
Նա տարակուսած է. «Էդ որ վարչապետին ուղերձ են գրում, ինչ ա՝ վարչապե՞տը պիտի ինձ ասի, թե ես ինչ խոսեմ, ինչ՝ չէ։ Իրենք լո՞ւրջ են ըտենց մտածում, ուրեմն ընդհանրապես պատկերացում չունեն, թե ով ենք մենք ու… Իրենք կարող են հերքել, դա իրենց իրավունքն է, բայց կոչ անել, որպեսզի Դանիել Իոաննիսյանն այս կամ այն բանն ասի կամ չասի՞… Լուրջ՝ իրանք մտածում են, որ վարչապետը կարա՞ Դանիել Իոաննիսյանին ասի կամ կուզենա՞ ասի։ Կամ՝ որ ասի, Դանիել Իոաննիսյանը դա պիտի անի՞… շատ վատ են պատկերացնում մեր կարգավիճակն ու անկախությունը»։ Հպարտ հայտարարեց Իոաննիսյանը։
Գուցե համարում են, որ վարչապետի կողմից «ընտրյալ» ՀԿ եք, ու ինչ ուզենա, ձեզ կասի, այլապես այսքան ՀԿ-ների մեջ ինչո՞ւ հենց ձեզ տվեցին այդքան գումար։ «Վարչապետը մեզ չի ընտրել, չգիտեմ՝ ինչ է դա նշանակում։ Այո, մենք կառավարության ֆինանսավորում ունենք, կառավարությունից 80 միլիոն ենք ստացել, բայց սա բացարձակապես չի նշանակում, որ վարչապետը մեզ կարող է ասել՝ ինչ ասենք, ինչ չասենք»։
Կարդացեք նաև
Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում