Լրահոս
Օրվա լրահոսը

Ավանդը ստանալու ճանապարհը փակ է

Մարտ 11,2020 13:30

83-ամյա Վալտեր Մարդանյանը 1988թ. դեկտեմբերից Բաքվում սկսված հայահալած հետապնդումների պատճառով ընտանիքով վերադարձել է Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղ: Մայրը մահացել է 1992թ., իսկ Վ. Մարդանյանը 1994-ից մեկնել է ՌԴ՝ Ռոստով, աշխատելու:

Կենսաթոշակառուն եւ Հայաստանի Հանրապետության, եւ ՌԴ քաղաքացի է:

Նա ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ մասնաճյուղում ունեցել է 16 000 ռուբլի գումար, որը մինչ օրս չի կարողացել ստանալ:

Նա դիմել է վարչապետին, աշխատանքի եւ սոցիալական հարցերով նախարարություն՝ ավանդների փոխհատուցման խնդրով: Նրան պատասխանել են, որ փոխհատուցումն իրականացվում է «ՀՀ 2017թ. պետական բյուջեի մասին» օրենքի 9-րդ հոդվածի եւ ՀՀ կառավարության 2014թ. ապրիլի 23-ի թիվ 460 որոշման համաձայն:

Քաղաքացուն պատասխանել են, որ փոխհատուցման իրավունք ունեն ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչեւ 1993թ. հունիսի 10-ը ներառյալ խորհրդային ռուբլով դրամական ավանդներ ներդրած քաղաքացիներից նրանք, ովքեր ծնվել են մինչեւ 1931թ., ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների մասնակից են, հաշվառված են սահմանամերձ համայնքներում՝ բնակչության պետական ռեգիստրում մինչեւ 2014թ. օգոստոսի 1-ը: Քաղաքացին չիմանալով իր իրավունքների մասին՝ հայտնվել է փակուղային վիճակում, ինչը հնարավորություն չի տալիս իրացնել իր՝ նյութական իրավունքի պաշտպանությունը: Ըստ էության, նա չէր հաշվառվել, եւ  միայն այս պատասխանից հետո է դիմում գրել, եւ նաեւ տարիքային սահմանափակման պատճառով զրկված է իր ավանդի փոխհատուցումը ստանալ:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
10.03.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031