Հայտնի են Տոկիոյի օլիմպիական խաղերի առաջին վարկանիշային մրցաշարին, որն անցկացվելու է մարտի 19-ից 22-ը՝ Բուդապեշտում, մասնակցող ազատ եւ հունահռոմեական ըմբիշների անունները:
Ազատ ոճայիններից Բուդապեշտ կմեկնեն 57 կգ՝ Արսեն Հարությունյանը, 65 կգ՝ Վալոդյա Ֆրանգուլյանը, 74 կգ՝ Հրայր Ամիրխանյանը, 86 կգ՝ Հովհաննես Մխիթարյանը, 97 կգ՝ Հաջիմուրադ Գացալովը, 125 կգ՝ Լեւան Բերիանիձեն:
Հունահռոմեականներից վարկանիշային մրցաշարին կմասնակցեն Գեւորգ Ղարիբյանը՝ 60 կգ, Սլավիկ Գալստյանը՝ 67 կգ, Մաքսիմ Մանուկյանը՝ 87 կգ, գերծանր քաշային Դավիթ Օվասապյանը:
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի կայքը այս տեղեկությունը հրապարակելով՝ նշում է նաեւ, որ ուղեգիր նվաճելու համար ըմբիշներին անհրաժեշտ է մտնել եզրափակիչ:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ