Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԱԾ-ն վաճառում է մեր քաղաքացիների անձնական տվյալները․ Վահագն Խաչատրյան. «Ա1+» (Տեսանյութ)

Մարտ 10,2020 23:35
Vahagn Khachatryan

«Ա1+». Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը գտնում է, որ նավթի գնի անկումը աշխարհին կանգնեցրել է տնտեսական նոր ճգնաժամի առաջ։ Եվ այն, ինչ տեղի ունեցավ անցած շաբաթվա վերջին, մեծ ճգնաժամի սկիզբն է։ Այդ ցնցումներն իրենց բացասական ազդեցությունը կունենան նաև Հայաստանի տնտեսության վրա։ Եվ այս տարի ՀՀ իշխանությունների համար դժվար կլինի պահպանել տնտեսական աճի տեմպը։ Տնտեսագետը, սակայն, չի կարծում, որ այդ զարգացումների արդյունքում դրամը կարող է կտրուկ արժեզրկվել։

Վ․Խաչատրյանը գտնում է, որ նավթի գնի անկումը կարող է ունենալ նաև դրական ազդեցություն՝ կէժանանա բենզինը։ Ինչպես նաև՝ Ռուսաստանին կստիպի չթանկացնել գոնե Հայաստանին վաճառվող գազը։

Նա նաև գտնում է, որ ճգնաժամը առիթ է, որ ՀՀ իշխանություններն ու գործարարները մտածեն նոր տեխնոլոգիաներ ներդնելու կամ ավելի արդյունավետ կառավարում իրականացնելու մասին։ Գտնում է, որ ՀՀ-ն կարող է ջուր վաճառել։

«Այն, ինչ անում ենք ջրի հետ՝ ուղղակի բարբարոսություն է»,- ասում է Վ․Խաչատրյանը։

Անդրադառնալով կառավարման համակարգին՝ մտահոգություն է հայտնում, որ ԱԱԾ-ն, որը կոչված է մեր քաղաքացիների և անձնական տվյալների անվտանգությունն ապահովվելուն, դրանք վաճառում է։ «Այդ մարդիկ դա անում են շանտաժի ձևերով»,- ասում է Վ․Խաչատրյանը։

Մանրամասները`տեսանյութում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031