Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջեյմս Շարփը հանդիպել է, այսպես կոչված` «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ղեկավար» Թուրալ Գյանջալիևի հետ: Այս մասին վկայում է դեսպանի թվիթերյան գրառումը:
«Այսօր ճանաչողական բնույթի հանդիպում եմ ունեցել Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ղեկավար, պատգամավոր Թուրալ Գյանջալիևի հետ: Հանդիպմանը քննարկել ենք ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղիները և այն ներդրումը, որ կարող է ունենալ համայնքն այս գործում»,- գրել է բրիտանացի դիվանագետը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ