Մարտի 10-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի, ԱԱԾ տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող Էդուարդ Մարտիրոսյանի, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանի, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանի և այլ պաշտոնատար անձանց ուղեկցությամբ շրջայց է կատարել Զվարթնոց օդանավակայանում:
Պաշտոնյաների ու օդանավակայանի աշխատակիցների կողմից փոխվարչապետին է ներկայացվել կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով իրականացվող միջոցառումները, որոնք 24-ժամյա բնույթ են կրում: Անդրադարձ է կատարվել ռիսկային երկրներից ժամանող ուղևորների հետ տարվող աշխատանքներին, ջերմաչափման ու այլ կանխարգելիչ բժշկական միջոցառումներին, հասցեական քարտերի լրացմանը:
Փոխվարչապետը կարևորել է կանխարգելիչ աշխատանքների առավել արդյունավետ կազմակերպվածությունը ու նշել, որ այսուհետ բոլոր ուղևորները (անկախ նրանից թե ժամանել են ռիսկային գոտու երկրից թե ոչ) պետք է լրացնեն հասցեական քարտերը, որտեղ նաև ներառվելու է վերջին 14 օրվա ընթացքում քաղաքացիների այցելած երկրների մասին տեղեկատվությունը:
Կարդացեք նաև
Տիգրան Ավինյանը ներկա է եղել նաև ավիաթռիչքներից մեկով ժամանող ուղևորների ստուգման գործընթացին:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակ