Լրահոս
Օրվա լրահոսը

«Հանրաքվեն վերջ կդնի ժողովրդավարության հաստատման հեղափոխությանը». Վահագն Չախալյան

Մարտ 10,2020 19:44

«Մենք այս հանրաքվեն համարում ենք անօրինական»,- «Փաստարկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Բոյկոտ նախաձեռնության շտաբի կազմակերպիչ Վահագն Չախալյանը՝ անդրադառնալով սահմանադրական հանրաքվեի անցկացմանը:

Նա նշեց, որ իրենց շտաբն անվանել են «Բոյկոտի և համերաշխության» հաստատման շտաբ և մանրամասնելով ասաց. «Պատճառներից մեկն այն է, որ հանրության մեջ եղած պառակտումը՝ սևերի և սպիտակների, մեզ համար անընդունելի է և չի բխում մեր երկրի, պետականության շահերից: Մենք դա համարում ենք ծուղակ մեր պետականության համար»:

Նա վստահեցրեց՝ քարոզելու են, որ հանրաքվեն սխալ է, մերը չէ, և մենք պետք է համերաշխ լինենք:

Վահագն Չախալյանը տեղեկացրեց՝ ապրիլի 2-ին հայտարարելու են ազգային միասնության, համերաշխության օր և կոչ արեց բոլոր քաղաքական ուժերին միանալ, միասին քայլերթ կազմակերպել դեպի Եռաբլուր՝ Ազատության հրապարակից՝ ժամը 12-ին և այնտեղից շարժվել Սուրբ Էջմիածին:

Ըստ նրա, երբ իշխանությունը օրենք է խախտում, թեկուզ մեկ անգամ, ապա երկիրը դատապարտված է հակաօրինականության. «Հիշենք Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից կեղծված 1996-ի նախագահական ընտրությունները: Մինչ օրս ապրում ենք դրա հետևանքները, և երկիրը խելքի չի գալիս: Այս հանրաքվեն էլ մեծ վտանգ է պարունակում և երկիրը մտցնում է մի շրջափուլ, որից չգիտենք՝ դուրս կգա՞նք, թե՝ ոչ: Այս հանրաքվեն մեծ սպառնալիք է»:

Ըստ Վահագն Չախալյանի՝ ժողովրդավարության հաստատման հեղափոխությանը վերջ կդնի հանրաքվեն: Ըստ նրա՝ այն լեգիտիմությունը, որ ունեն այսօրվա իշխանությունները, հանրաքվեով վերջ կդրվի այդ լեգիտիմությանը: Վահագն Չախալյանի կարծիքով՝ անհասկանալի է, թե իշխանությունն ինչու է գնում դեպի այս ծուղակ»:

Շտաբի ներկայացուցիչ Հմայակ Մկրտչյանը նշեց, որ իրենց համար այս հանրաքվեն անօրինական է և կոչ արեց իշխանություններին օր առաջ հրաժարվել: Այնուհետև նշեց. «Մենք ոչ «ոչ»-ի, ոչ էլ «այո»-ի կողմնակից ենք:

Մենք ասում ենք, որ հանրաքվեն պետք է բոյկոտվի, քանի որ Սահմանադրությունը ենթադրում է, որ այս հարցը կարող էր հանրաքվեի դրվել միայն այն դեպքում, երբ ՍԴ դրական եզրակացությունը կա: Սա մեզ վատ տեղ է տանում: Իսկ «ոչ» ասելով՝ լեգիտիմացնում են հանրաքվեն»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031