Այսօր Aravot.am-ը Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ քաղաքի տարբեր խնդիրների շուրջ հարցազրույց անցկացնելիս, նաև հետաքրքրվեց՝ «Այո», թե՞ «Ո՛չ» կքվեարկի սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին։
«Ես՝ որպես անձ, բնականաբար, ունեմ իմ դիրքորոշումը։ Ես «Այո»-ի կողմնակից եմ, և այսօր եթե արդեն իսկ որոշվել է հանրաքվե անցկացնել, դա, բնականաբար, ժողովրդի ձայնն է, որովհետև Սահմանադրության 2-րդ հոդվածով, գիտեք, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին»,-ասաց քաղաքապետը։
Լուսանկարը՝ Գյումրու քաղաքապետարանի
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ