«Եկանք հասանք մենք այն բանին, որ պարոն Փաշինյանի առաջնորդությամբ մենք կարողացանք մաքրել մեր միջի կեղտերին, պարզ եմ ասում, ես զինվոր եմ: Ով ինչ ձեւ ուզում է հարցուպատասխան, ես կկանգնեմ կասեմ»,- այսօր Կապանում «այո»-ի քարոզարշավի ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը:
Ավելի ուշ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց, որ Սասուն Միքայելյանի «կեղտեր» բառը կոպիտ էր, ականջը ծակեց. «Մտածեցի: Հայաստանում այդ բանը կա, որ մարդը, երբ իշխանության հետ առնչվում է, ինքը պարտադիր պետք է կեղտոտվի: Ես համարյա երկու տարի կլինի ՀՀ վարչապետ եմ, ինքս ինձ հարց տվեցի՝ հիմա ես այդ արդյունքում հին տրամաբանության մեջ այս երկու տարվա ընթացքում ես կեղտոտվե՞լ եմ, թե՞ չեմ կեղտոտվել: Եվ ես շատ լավ զգացի, որ ես կարող եմ հիմա ձեր բոլորի աչքերի մեջ նայելով ասել, որ ես 2 տարի իշխանության մեջ լինելով՝ հպարտ եմ ասել, որ ես հիմա շատ ավելի մաքուր եմ, քան վարչապետ լինելուց առաջ: Եվ հեղափոխությունից հետո իշխանությունը ՀՀ-ում այլեւս կեղտոտվելու ճանապարհ չի: Իշխանությունը մաքրվելու ճանապարհ է, որովհետեւ իշխանությունը ծառայություն է, իսկ ծառայությունը նրա համար է, որ մենք մաքրվենք ժողովրդի առաջ, հայրենիքի առաջ, Աստծո առաջ, որովհետեւ մենք ոչ մեկս անմեղ չենք…Ես հպարտ եմ, որ այ էն երեխու աչքերի մեջ կարող եմ նայել ու ասել՝ ցավդ տանեմ, ես քեզ եմ ծառայելու, հանկարծ չկասկածես»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ