Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը համաձայնել է փոփոխություններ մտցնել օրենքում, որոնք թույլ կտան իրեն առաջադրվել 2024թ. նախագահական ընտրություններում:
Ավելի վաղ Ռուսաստանի Պետդումայի պատգամավորները կողմ էին քվեարկել նախորդ նախագահական ժամկետները զրոյացնելու նախաձեռնությանը, որը թույլ կտա Վլադիմիր Պուտինին կրկին առաջադրվել 2024թ. նախագահական ընտրություններին: Քվեարկությունը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ նախագահն այցելել է Պետդումա, որտեղ քննարկվում էր Սահմանադրության փոփոխությունների հարցը:
Պուտինն ասել է, որ նախագահության ժամկետների հաշվարկը զրոյից սկսելու տարբերակը չի հակասի հիմնական օրենքին, եթե Սահմանադրական դատարանը տա իր հավանությունը:
Անդրադառնալով սահմանադրական հանրաքվեից հետո խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու պատգամավորների առաջարկին՝ ՌԴ նախագահը շեշտել է, որ նման անհրաժեշտություն չի տեսնում:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ