Այսօր Կապանում «այո»-ի քարոզարշավի ժամանակ մի միջադեպ եղավ: Բնակիչներից մեկը, հեռախոսով նկարահանելով, բարձր բղավում էր. «Գողացել են իմ միկրաֆոնը, որպեսզի հարցեր չտանք քեզ»:
Նրան մոտեցավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ու հետաքրքրվեց, թե ի՞նչ է պատահել, ինչո՞ւ է բողոքում: Ինչպես պարզվեց, բողոքողի անունը Անդրանիկ էր, նա բացատրեց, որ հարցադրումներ ուներ անելու՝ բարձրախոսով, բայց այն գողացել են: Թե ո՞վ է գողացել, ասաց. «Ոստիկանության աշխատակիցների կողմից»:
Հավաքի մասնակիցներից մեկը վարչապետին հորդորեց այսպես ասած «բանի տեղ չդնել». «Հիմա մի հոգեկան հիվանդ է, սյունեցու պատիվը գցում է»: Սկսեց վիճաբանություն:
Անդրանիկ ներկայացած բնակիչն ասաց. «Ես հիմա ձեզ պիտի հարցադրումներ անեի կոռեկտ ձեւով՝ առանց վիրավորանքների: Ես չեմ եկել խանգարելու»:
Կարդացեք նաև
Երբ կապանցիները սկսեցին ձեռքերը թափահարելով վիճել, վարչապետը փորձեց հաշտեցնել, միջամտել:
Հետո Փաշինյանը շտապեց հավաքի մասնակիցների մոտ ելույթ ունենալու:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ