Լրահոս
Թեհրանի նուրբ խաղը
Օրվա լրահոսը

«Թշնամիներ որոնելով եւ ազգը պառակտելով՝ լավ տեղ չենք հասնի։ Լինե՛նք միակամ». Վիտալի Բալասանյան

Մարտ 10,2020 18:02

Մարտի 9-ին Հադրութի շրջանում Արցախի նախագահի թեկնածու, Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանը նախընտրական հանդիպումներ է ունեցել Հակակու, Թաղուտ, Մոխրենես, Տումի, Տող, Մեծ Թաղեր և Ազոխ համայնքների բնակիչների հետ։

Ամբոխավարությունն այս օրերին շատ է։ Թեկնածուն ընտրողներին կոչ արեց՝ չտրվել դրանց, չհավատալ կեղծ խոստումներին, որոնք հետո կրկին հիասթափության են բերելու։ «Այսքան տարիներին այդ խոստումներից գոնե մեկը կատարեին էլի, ինչի՞ են սպասել ընտրությունների»,- ասաց նա։ Վճռորոշ փուլում ենք, եւ բոլոր ուղղություններով երկրի խնդիրները պետք է լուծենք։

«Լինենք միակամ եւ կուռ, ինչպես 1991-1994 թվականներին էինք եւ իրականացնենք մեր ռազմավարությունը, որ երկիրը լինի անվտանգ և արդար: Արցախցին վաղուց այդքան միակամ չէր եղել, ինչպես 2016-ի ապրիլին, երբ այդպես միաբանված, կարճ ժամանակում, կարողացանք ձախողել Ադրբեջանի պլանները»,- ասաց Բալասանյանը։
Ոչ թե ստիպված, այլ պարտավորված է առաջադրվել, քանի որ իր սրբազան պարտքն է համարում այս օրերին Արցախը չթողնել արհավիրքի մեջ։ Այս շրջանում, երբ Արցախը պառակտում են՝ ոմանք հասարակական կազմակերպություններով, ոմանք՝ կուսակցություններով։ «Կյանքովս եմ ապացուցել, որ ես այդ պատասխանատվությունը վերցրել, կրում եմ եւ կրելու եմ։ Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ Արցախն ունի մարդկային այն ռեսուրսն ու կարողությունը, որ դառնա պաշտպանված եւ տնտեսապես հզոր, աշխարհում եզակի երկրներից մեկը»,- ասաց Վիտալի Բալասանյանը։

Իսկ անարդարությունն, ըստ նրա, սկիզբ է առել դեռ վաղուց, երբ սկսվեցին անարդարացի պարգեւատրումները, մեկի հանցագործությունների ներումը, իսկ մյուսին՝ տասը տարով դատապարտելը։ Բայց այս անարդարություններին վերջ դնելու ժամանակը եկել է։ «Պետք է ետ վերադառնալ այն ժամանակները, երբ հացն ու մահը հավասար էին բոլորիս համար։ Եվ արյուն, եւ քրտինք ենք թափել, բայց եթե այդպես շարունակեինք 1994-ից հետո էլ, 2016-ի ապրիլ չէինք ունենա, մեր տնտեսությունն էս վիճակում չէր լինի»,- ասաց Արցախի հերոսը։

Բալասանյանի խոսքով, այժմ էլ պետք է մտահոգվել Արցախի ճակատագրով։ Այժմ այն թեմաները, որոնք քննարկվում են, վերաբերում է Արցախում համատեղ բնակության կազմակերպմանը, ինչն արվել է նաև 1921-23 թվականներին։ Հետեւանքներին բոլորը քաջածանոթ են։

«Թշնամիներ որոնելով եւ ազգը պառակտելով՝ լավ տեղ չենք հասնի։ Լինե՛նք միակամ։ Հզորացնենք մեր պաշտպանությունը, շատ գործ ունենք անելու։ Քաղպաշտպանությունը երկրում զրո է, պահեստազորը՝ զրո է, իսկ այս դեպքում, եթե զինված ուժերն անգամ գերազանց լինեն, պաշտպանվելու ենք այնքանով, որքանով…»,- զգոնության կոչ արեց գեներալ Վիտալի Բալասանյանը։

Վիտալի Բալասանյանի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031