«Արդեն պատրաստվում է վարչապետի որոշումը՝ ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով, որը կքննարկի եւ կորոշի Երեւանի ՋԷԿ-ի հետագա ճակատագիրը»,-ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստում այսօր հայտարարեց ՀՀ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը:
«Առաջարկներից մեկն է՝ ապամոնտաժել եւ վաճառել: Այս ուղղությամբ մենք դիմել ենք դոնոր կազմակերպություններին, միջազգային բանկերին, որպեսզի աջակցեն կատարել տեխնիկական աուդիտներ՝ հասկանալու, թե ինչ վիճակում է ՋԵԿ-ը եւ որն է դրա ճակատագրի լավագույն լուծումը՝ վաճառել որպես մետաղաջարդո՞ն, թե գտնել սարքավորումների գնորդներ նախկին ԽՍՀՄ երկրների շարքում»,-նշեց Հակոբ Վարդանյանը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ