2017-2018 թթ.-ին «Երևանի Ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ-ի աշխատակիցները պարգեւավճար են ստացել թափուր հաստիքների համար նախատեսված աշխատավարձից: Այս մասին այսօր ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստում հայտարարեց ՀՀ Հաշվեքննիչ պալատի 3-րդ վարչության պետ Գեղամ Հովեյանը:
«Թափուր հաստիքների համար նախատեսված աշխատավարձի ֆոնդային գումարներն ուղղվել են աշխատակիցների պարգևատրմանը եւ այլ վճարներին: 2017-2018թթ.-ին աշխատակիցներին վճարվել է 64 մլն 731 հազար դրամ եւ 84 մլն 489 հազար դրամ պարգևատրում: Ամենամսյա պարգևատրումները եղել են հիմնական աշխատավարձի 5-45 տոկոսի չափով»,-նշեց Գեղամ Հովեյանը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ