Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Հարություն Բաբայանը բարձրաձայնել է տնտեսվարողների կողմից բարձրաձայնված խնդրին. «Երկար ժամանակ քննարկումներից, վերլուծություններից հետո տնտեսվարողներ-իրավապահ մարմնի ներկայացուցիչներ հանդիպման ընթացքում ձեռք բերվեց պայմանավորվածություն, որ իրավապահները պետք ուժեղացված հսկողություն իրականացնեին առեւտրի կենտրոններում՝ ապահովելով առեւտրի կենտրոնների բնականոն գործունեությունը։
Ավելին, մարտի 3-ին ինձ ուղղված պատասխան գրությամբ ՀՀ ոստիկանության պետի տեղակալը ինձ տեղեկացրել է, որ «հանցագործությունները բացառելու նպատակով մարդաշատ ժամերին իրականացվում է ուժեղացված ծառայություն՝ համագործակցելով տեղի անվտանգության աշխատակիցների հետ»։
Սակայն մի քանի օր առաջ հեռախոսազանգով, իսկ երեկ արդեն գրավոր կերպով «Դալմա Գարդեն մոլի» ղեկավարության կողմից ստանում եմ մի գրություն, որը հակառակն է փաստում՝ տնտեսվարողները դեռեւս անպաշտպան են, հանցագործները գնալով կատարելագործվում են, որոնց համար շահավետ գործիք են դարձել բժշկական դիմակները։
Կից ներկայացնում եմ ՀՀ։ ոստիկանության պետի եւ «Դալմա Գարդեն Մոլ»-ի՝ ինձ ուղղված գրությունները։
Կարդացեք նաև
Կոչ եմ անում ՀՀ ոստիկանությանը դադարեցնել հանցավոր անգործությունը եւ օպերատիվ գործունեություն իրականացնել՝ տնտեսվարողներին րոպե առաջ պաշտպանելու համար»։
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն