Լրահոս
Թեհրանի նուրբ խաղը
Օրվա լրահոսը

ՏՄՊՊՀ նախագահի պարզաբանմամբ՝ ընկերությունները ձվի գնի անկումը պայմանավորում են գերարտադրությամբ

Մարտ 10,2020 16:54

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի հերթական նիստում այսօր քննարկվել է «Ձվի շրջանառության ոլորտում մի շարք տնտեսվարող սուբյեկտների կողմից «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի հնարավոր խախտումների վերաբերյալ հարուցված վարչական վարույթում առկա փաստական հանգամանքների վերաբերյալ» հարցը:

Հիշեցնեք, որ 2020 թվականի փետրվարի 20-ին Հանձնաժողովը վարույթ էր  հարուցել 7 ընկերությունների` «Վարիանտ Գրուպ», «Լուսակերտ», «Լուսակերտի Էլիտ», «Գնթունիք», «Աշտարակ ձու» ՍՊԸ-ների, «Արզնու տոհմային ԹՏԽ» ԲԲԸ-ի և «Արաքս թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ի նկատմամբ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի հնարավոր խախտումների, մասնավորապես գերիշխող դիրքի հնարավոր չարաշահման և (կամ) հակամրցակցային համաձայնության հատկանիշներով:

Ներկայացնելով օրակարգում ընդգրկված հարցը՝ ՀՀ ՏՄՊՊՀ մրցակցության պաշտպանության վարչության գերիշխող դիրքի  և հակամրցակցային համաձայնությունների վերահսկողության բաժնի պետ Հայկ Սարգսյանը մասնավորապես նշել է, որ հանձնաժողովը ձվի շրջանառության ոլորտում տեղեկատվություն ստանալու նպատակով դիմել էր  արտադրող ընկերություններին, խոշոր առևտրային ցանցերին, ինչպես նաև ՀՀ ՊԵԿ, ՍԱՏՄ և էկոնոմիկայի նախարարություն: Վերոնշյալ 7 ընկերությունների մոտ նաև դիտանցումներ են կատարվել: Արդյունքում՝ ստացված տեղեկությունների հիման վրա հաշվարկվել են շուկայի ծավալները, ուսումնասիրվել են ձվի արտադրություն իրականացնող տնտեսավարողների իրացման գները, ուսումնասիրվել և համադրվել են խոշոր առևտրային ցանցերի ձեռքբերման և իրացման գները, հավի ձվի ինքնարժեքը և այլն:

Ամփոփելով  արդյունքները՝ Գեղամ Գևորգյանն ընդգծել է, որ ձվի գնի անկման առաջին իսկ ազդակից հետո, այդ թվում նաև ԶԼՄ-ներում տեղ գտած հրապարակումները հիմք ընդունելով, հանձնաժողովն արագ արձագանքել է, ձեռք է բերվել համապատասխան տեղեկատվությունը՝ որոշելու դաշտում խաղացողների տեղադիրքը և նրանց արտադրական ծավալները, այնուհետև փաստացի դիտանցումներ են իրականացվել ընկերությունների պահեստներում՝ գույքագրում իրականացնելու նպատակով: ՏՄՊՊՀ նախագահի պարզաբանմամբ՝ ընկերությունները ձվի գնի անկումը պայմանավորում են գերարտադրությամբ, նրանք նույնպես հրավիրված են նիստին և կներկայացնեն իրենց փաստարկներն ու հիմնավորումները: Նա հավելել է, որ ընթացքում հայտնաբերվել են նաև խնդիրներ, մասնավորապես ձվի չմակնշման կամ սխալ մակնշման մասով, ինչի վերաբերյալ տեղյակ են պահվել ՍԱՏՄ-ի գործընկերները, որոնք համապատասխան գործողություններ են իրականացրել և չհամապատասխանող ձուն ոչնչացրել են: Գեղամ Գևորգյանը տեղեկացրել է, որ մտահոգությունն կային նաև առևտրային ցանցերում վաճառվող ձվի մակնշման վերաբերյալ: Դրա հետ կապված հսկիչ գնում է իրականացվել, ապրանքն ուղարկվել է լաբորատոր փորձաքննության, որոնց արդյունքներն արդեն ստացվել են, հրավիրվել է համապատասխան մասնագետ, և այդ հարցը նույնպես քննարկման առարկա կդառնա: Շուկայում հանձնաժողովի արձանագրած ամենացածր գինը եղել է 14 դրամը, խոշոր առևտրային ցանցերում՝ 17 դրամը:

«Հնարավոր խախտումը, որի շրջանակում տեղի է ունենում վարույթը, ամենածանրն է՝ հակամրցակցային համաձայնություն և/կամ գերիշխող դիրքի չարաշահում, որի  համար նախատեսված է տուգանք նախորդ տարվա շրջանառության կամ հասույթի 10 տոկոսի չափով, իսկ եթե կա հակամրցակցային համաձայնություն, հանցագործության հատկանիշներ լինելու պարագայում կարող է ընդհուպ քրեական գործ հարուցվել: Բավականին ծանր խախտում է, և մենք պետք է մեր գործողություններում լինենք զգուշավոր և զուսպ, որպեսզի խնդիրը լուծելու փոխարեն չվնասեք»,- նշել է Գեղամ Գևորգյանը՝ հավելելով, որ հանձնաժողովն այսօր այս գործով առաջին լսումը կանի, եթե անհրաժեշտություն լինի ևս մեկ լսում տեղի կունենա, որից հետո որոշում կկայացվի և կներկայացվի հանրությանը:

 ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031