Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հանրաքվեից հետո շառը գցելու են ժողովրդի վրա». 5-օրյա նստացույց՝ Ազատության հրապարակում

Մարտ 10,2020 16:41

Ազատության հրապարակում այսօր մի խումբ քաղաքացիներ նստացույց են սկսել՝ «Այո=ոչ=Սերժի կոստյում» կարգախոսով եւ ապրիլի 5-ին կայանալիք՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի եւ ՍԴ «հին կազմի» դատավորների պաշտոնավարման դադարեցման հարցով հանրաքվեի չեղարկման պահանջով: Նախաձեռնողը «Համահայկական ազգային համաձայնության» շարժումն է, որի անդամները հանրաքվեն հակասահմանադրական են համարում: Նրանք քաղաքացիներին կոչ են անում այդ հանրաքվեին չմասնակցել եւ հանցակից չդառնալ: ՀԱՀ շարժման ներկայացուցիչների խոսքով՝ փոխելով գործող ՀՀ Սահմանադրության միայն մեկ հոդվածը՝ օրինականացվում է 2015 թվականի ոչ-լեգիտիմ Սահմանադրությունը՝ մեկ հոդվածի փոփոխությամբ, իսկ «ոչ» քվեարկելու դեպքում՝ օրինականացվում է նախկին իշխանությունների 2015 թվականի ՀՀ Սահմանադրությունը՝ առանց մեկ հոդվածի փոփոխության:

Լրագրողների հետ զրույցներում շարժման մասնակիցները հայտարարեցին, որ բոլոր քաղաքական ուժերին կոչ են անում բացել 2015թ.-ի Սահմանադրության հանրաքվեի քվեատուփերը և անցկացնել ժողովրդական վերահսկողությամբ քվեների ստուգում, քանի որ քվեաթերթիկների արխիվի պահպանումն ունի 5 տարի ժամկետ, և 10 ամիս հետո դրանք այրվելու են: Սա, ըստ ՀԱՀ-ի, թույլ կտա արձանագրել, որ 2015թ.-ին տեղի է ունեցել իշխանության յուրացում, ինչի հետեւանքով նախկին իշխանության ներկայացուցիչները կկանգնեն դատարանի առաջ։

«ՀԱՀ-ում լավագույն մտավորականներն են, մասնագետները: Մենք ունենք Սահմանադրության այն կմախքը, որով ՀՀ-ն պետք է ապրի: Փորձել ենք ուղղություն ցույց տալ, որովհետեւ նոր ղեկավար է պաշտոնում, գուցե ամեն բանից տեղյակ չէ: Հանրաքվեից հետո շառը գցելու են ժողովրդի վրա, ասեն, որ արել են այն, ինչ ժողովուրդն է ուզել: Կարեւոր խնդիրներ կան, որոնց մասին կարող են ժողովրդին հարցնել հանրաքվեով, բայց չեն հարցնում, օրինակ՝ մշակույթի նախարարությունը հայ ազգին պե՞տք էր, թե ոչ»,-հարցադրում արեց նստացույցի մասնակիցներից մեկը:

ՀԱՀ-ի անդամները նշեցին, որ 5-օրյա նստացույց կանեն եւ քաղաքացիներին կտեղեկացնեն իրենց գաղափարների մասին, իսկ հետագա քայլերի մասին առայժմ նախընտրում են լռել: ՀՀ նոր իշխանությունից էլ պահանջում են նոր Սահմանադրության մշակման գործընթաց նախաձեռնել:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031