Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ռոմանոս Պետրոսյան. «Կոտայքում միշտ թեժ է. իմ նկատմամբ էլ վարույթներ կան»

Մարտ 10,2020 16:32

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն այսօր «Արմենպրեսի» մամուլի սրահում անդրադարձավ մամուլի այն հրապարակումներին, թե ինքն արձակուրդից հետո չի պաշտոնավարի, այլ նշանակվելու է տարածքային կառավարման եւ զարգացման նախարար, իսկ ներկա նախարարը՝ Սուրեն Պապիկյանն էլ՝ փոխվարչապետ: Ռոմանոս Պետրոսյանն այս առնչությամբ ասաց՝ նման առաջարկ չի ստացել:

«Նման քննարկում չենք ունեցել: Ես պաշտոնս փոխելու առաջարկ չեմ ստացել: Մարտի 13-ից գնալու եմ հերթական արձակուրդի՝ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավին մասնակցելու»,-ասաց մարզպետը:

Ապա անդրադառնալով մարզպետարանի կառուցվածքային փոփոխություններին, ասաց՝ կան հաստիքներ, որոնք չեն համալրել, տարածքային կառավարման մասին օրենքով կառուցվածքային փոփոխություն է կատարվելու. «25% օպտիմալացում է լինելու»:

Մարզպետը մտադիր է «մաքրել» մարզի կասկածելի պաշտոնյաններին. «Համայնքի ղեկավարներն ու իրենց մերձավորները, ովքեր տիրապետում են մի քանի հարյուր հեկտար հողատարածքների, համայնքի ղեկավարները, որոնք սեփականացրել են գյուղի միակ վարչական շենքը՝մանկապարտեզը, համայնքի ղեկավարները, որոնք տիրապետում են ապարանքների, մեծ կապիտալի, բայց տվյալ համայնքում չկա մանկապարտեզ, մշակույթի տուն, ճանապարհներն անբարեկարգ են, իմ համեստ գնահատականներով՝ մսխել են տվյալ համայնքի զարգացման ողջ պոտենցիալը, մսխել են անպատիժ, մսխել են հովանավորված, մսխել են քվոտավորված, այլ մեխանիզմ չկա, քան դատարան դիմելը»:

Մարզպետին էլ են դատի տալիս, ասաց՝ Կոտայքում միշտ թեժ է. «Իմ նկատմամբ էլ վարույթներ կան: Դպրոցներից մեկի տնօրենի ԺՊ-ին կարգապահական տույժի եմ ենթարկել, հայց է ներկայացրել՝ տույժը չեղարկելու»:

Ռոմանոս Պետրոսյանն ասաց, որ մարզպետարանի ենթակայության 90 դպրոցներից 60-ում կառավարման խորհրդի անդամներից մարզպետի երկուական ներկայացուցիչներին փոխել է: Ասաց՝ սա քաղաքականություն է, եւ երբ մարզպետը փոխվում է՝ իր ներկայացուցիչներին էլ պետք է փոխի: Եվ մարզպետի այս որոշումները նախկին մարզպետի նախկին ներկայացուցիչները վիճարկում են դատարանում:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031