2008թ.-ի մարտյան իրադարձությունների շրջանակում ՀՀ սահմանադրական կարգի տապալման համար մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով հերթական դատական նիստին այսօր չէր ներկայացել Ռոբերտ Քոչարյանը:
Բուժկենտրոնից դատարանին էր հղվել տեղեկանք այն մասին, որ Քոչարյանի մոտ առկա են, այդ թվում 3-րդ աստիճանի զարկերակային հիպերտենզիա, սրտի ռիթմի խանգարում: «Հիվանդի տեղափոխումը ներկա պահին նպատակահարմար չէ՝ բժշկական նկատառումներով»,-ասված է տեղեկանքում:
Հաշվի առնելով այն փաստը, որ մեղադրյալի բացակայությամբ նիստը շարունակել հնարավոր չէ, դատավոր Աննա Դանիբեկյանը հաջորդ դատական նիստը նշանակեց մարտի 17-ին՝13:00-ին:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ