Լրահոս
Օրվա լրահոսը

«Էդ զորավարը վրիցս հանեք, մնացածը կասեմ». Պապիկյանը Սասուն Միքայելյանին ներկայացնում է որպես զորավար Միքայելյան

Մարտ 10,2020 15:01

Քաջարանում այսօր «այո»-ի քարոզարշավին է մասնակցում ԵԿՄ նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը:

Նրան ներկայացնելիս Սուրեն Պապիկյանն ասաց, որ ելույթ է ունենալու զորավար Սասուն Միքայելյանը, վերջինս էլ կատակեց. «Էդ զորավարը վրիցս հանեք, մնացածը կասեմ: Զորավարը Անդրանիկն էր»:

Իր ելույթում Սասուն Միքայելյանը հայտարարեց, որ «այո»-ն մեր պետությունն է, մեր պետականությունն է, մեր սուրբ մայրերն են, որոնք զավակներ են տվել պատերազմին. «Այսօր նախորդ ռեժիմը մեր «այո»-ն մեր ձեռից վերցրել է, ձեւավորել է ամեն ինչ իր ցանկությամբ որոշ անհատների միջոցով, որոնք չեն սիրել նաեւ մեր ժողովրդին: Ժողովրդին սիրող ղեկավարը երբեք ժողովրդին չի տանի ուրիշ ճանապարհով, որովհետեւ մենք հաղթանակ ենք տարել: Մենք մեր հաղթանակի արժեքն ու գինը չհասկացանք»:

Նա ասաց, որ 1999թ. հոկտեմբերի 27-ից հետո մեզ մասնատել են, Սյունյաց հայրենակցական միություններ, Ապարան հայրենակցական միություններ սարքեցին, «Մուշ» հայրենակցական միություններ սարքեցին. «Թավշյա հեղափոխությունից հետո փոխվել է ձեր հոգին, ձեր հոգեբանությունը դուք տեսել եք ազատության բերկրանքը, բայց ընդհանուր մի մարմին պիտի ձեւավորվի: Այդ մարմինը կձեւավորի, եթե մենք փոխենք դատական իշխանությունը: Այսօր եկել ենք, ասենք՝ ասեք «ոչ» ինչի՞ն՝ էդ տականքներին»:

Ըստ Սասուն Միքայելյանի, ՍԴ-ում միշտ հակահայկական, հակաօրինական օրենքներ են ձեւավորվել ու հաստատվել, ուստի պետք է սահմանադրական հանրաքվեով այդ հարցերը լուծել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031