ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արձակուրդում գտնվող վարչապետը միևնույն է մնում է վարչապետ:
ՀՀ Ընտրական օրենսգրքի 23-րդ հոդվածը սահմանում է, մի շարք նախընտրական քարոզչության մի շարք արգելքներ, օրինակ՝ քարոզչության նպատակով ծառայողական պարտականությունների իրականացման համար տրամադրված ֆինանսական, տեղեկատվական միջոցների, տարածքների, տրանսպորտային և կապի միջոցների կիրառում, նյութական ու մարդկային ռեսուրսների օգտագործումը, և այլն, ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ❗️ «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքով պետական պահպանության ենթակա բարձրաստիճան պաշտոնատար անձանց նկատմամբ կիրառվող անվտանգության միջոցառումների։
Հիմա, վարչապետը, որն անկախ արձակուրդում լինելու հանգամանքից, շարունակում է լինել գործող վարչապետ, հանդիսանում է հատուկ պետական պաշտպանության ենթակա անձ:
«Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքի համաձայն պետական պահպանությունն ապահովվում է մի շարք միջոցառումների իրականացմամբ, այդ թվում՝
Կարդացեք նաև
պետական պահպանության օբյեկտների անհատական պահպանության, հատուկ կապի և ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ իրականացմամբ»: