Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես ինչքան մտածում եմ, «ոչ»-ի դեմքը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է եւ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը». Արամ Սարգսյան

Մարտ 10,2020 14:20

«Այո»-ի քարոզարշավն այս պահին Քաջարանում է: Քարոզարշավին է միացել «Հանրապետություն» կուսակցության նախագահ, նախկին վարչապետ Արամ Սարգսյանը:

Նա հայտարարեց, որ այս հանրաքվեն 2018-ի հեղափոխության շարունակությունն է, ժողովուրդը մերժեց նախկին իշխանությանը ու այդ մերժումը չէր վերաբերում միայն Սերժ Սարգսյանին, «մերժիր Սերժինը» վերաբերում էր ամբողջ համակարգին. «Դա գործադիր իշխանություն է, օրենսդիր իշխանություն է ու դատական իշխանությունն է՝ հանձին բուրգի վերեւում կանգնած ՍԴ-ի: Ժողովուրդը մերժեց գործադիր, օրենսդիր իշխանությանը, հիմա, երբ հերթը հասել է դատական իշխանությանը, որոշ մարդիկ ասում են՝ չէ, ժողովուրդը չի մերժում: Գործող իշխանությունն էլ ասում ՝ որպեսզի տեսնեք ժողովուրդը մերժում է, թե չի մերժում, դնում ենք հանրաքվեի: Շատ պարզ բան: Ու հիմա այդ նույն մարդիկ ասում են՝ ոչ, դա իրավական չի, այստեղ մի պարզ բան կա, ասում ես՝ բարեւ ձեզ: Կա՞ մի երկիր, որտեղ ժողովրդի կամքը հարցնելն իրավական չի: Մենակ չասեք Ադրբեջանն, էլի: Ժողովրդի կամքը հարցնելուց ավելի իրավական բան չկա»:

Արամ Սարգսյանը հորդորեց քվեարկությամբ ցույց տալ, որ ժողովուրդն ուզում է ձեւավորել նաեւ դատական իշխանության բուրգը. «Նայում ենք «ոչ»-ի կողմը, ո՞վ է, ինչ-որ աներեւույթ մարդ, ֆանտաստիկ ֆիլմերի աներեւույթ մարդն է դարձել «ոչ»-ի կողմը, ինչ-որ խմբեր են ձեւավորել, նայում ես, մարդիկ են արագ-արագ տեղավորում, բայց կոնկրետ ո՞վ է այդ «ոչ»-ի թիկունքում կանգնածը, չի երեւում: Ես ինչքան մտածում եմ, «ոչ»-ի դեմքը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է եւ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: Եթե ես սխալվում եմ, թող Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանն ասեն՝ Արամ ջան, սխալվում ես, մենք ոչ չենք, մենք այո ենք: Բայց իրենք են «ոչ»-ը, չէ՞: Իրենք «ոչ» են, որովհետեւ սահմանադրությունը նրանց քաղաքական հարցեր լուծելու առումով անձեռնմխելիություն է տալիս ու իրենք ուզում են օգտվել այս ՍԴ-ից, որովհետեւ իրենց շարունակություն է, հնի հենարանը…Եթե իրավական առումով ճիշտ եք, ինչի՞ չեք գալիս ժողովրդի մոտ այդ իրավականը բացատրեք, որովհետեւ իրավականը իրավական չի, ժողովուրդ ջան: Օրենքը ժողովրդի համար է, ոչ թե ժողովուրդը օրենքի»:

Ըստ նրա, սահմանադրական հանրաքվեին «այո» ասելով՝ մարդիկ իրենց կյանքը հաստատ ավելի լավն են դարձելու. «Ես այս սահմանադրական հանրաքվեին «այո» ասելով՝ իմ տղա Գուրգենի, իմ աղջիկ Գրետիկի, իմ եղբոր տղա Կարլենի, իմ աղջիկ Ծովինարի, եղբորս աղջիկ Տոմիկի, անձնական իմ շահերից ելնելով: Որ իմ երեխաները որեւէ ընտրության սահմանադրական դատարանի հետ չունենա այն խնդիրները, ինչը երկու անգամ ունեցել եմ ես, ա՛յ դրա համար «այո» եմ ասելու»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031