Լրահոս
Օրվա լրահոսը

Ռաֆայել Մեհրաբյան. «Բռնցքամարտում օլիմպիական ուղեգրերը անվանական են»

Մարտ 10,2020 14:14

Բռնցքամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանը լրագրողներին տեղեկացրեց, թե քաշային կարգերում բռնցքամարտիկները Լոնդոնի վարկանիշային մրցաշարում ի՞նչ տեղեր պետք է զբաղեցնեն: «52, 57, 63 կգ քաշային կարգերում ուղեգիր տրվելու է 1-8-րդ տեղեր զբաղեցնողներին, 69, 75 եւ 81 կգ քաշայիններից պահանջվելու է տեղ զբաղեցնել լավագույն վեցնյակում, իսկ 91 եւ +91 կգ քաշային կարգերում՝ անհրաժեշտ է հասնել կիսաեզրափակիչ»,-ասաց մարզիչը:

Հարցին, եթե 52 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը Լոնդոնում օլիմպիական վարկանիշ նվաճի, ո՞վ կմեկնի Տոկիո՝ ի՞նքը, թե՞ Եվրոպայի չեմպիոն Արթուր Հովհաննիսյանը, Ռաֆայել Մեհրաբյանը պատասխանեց. «Արթուր Հովհաննիսյանը հիմա պատրաստվում է վարկանիշային երկրորդ մրցաշարին՝ Փարիզում, որովհետեւ ՀԱՕԿ-ի անցկացրած «Կաշվե ձեռնոց» մրցաշարի հաղթող դարձել է Կորյուն Սողոմոնյանը, որն էլ մեկնում է Լոնդոն: Եթե Կորյունը ուղեգիր նվաճի, ինքը կմեկնի օլիմպիական խաղեր, քանի որ մեր մարզաձեւում ուղեգրերը տրվում են անվանական, այլ ոչ թե երկրին, ինչպես է այլ մարզաձեւերում»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031