Լրահոս
Օրվա լրահոսը

Առաքելությունը հետևյալն է. մատուցել բարձրորակ հանրային ծառայություններ ՀՀ քաղաքացիներին և արդյունավետ որոշումների միջոցով ապահովել Հայաստանի կայուն զարգացումը

Մարտ 10,2020 13:58

Մարտի 10-ին, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության մշակման խորհրդի նիստը: Տիգրան Ավինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, ասել է. «Բարև ձեզ, հարգելի՛ գործընկերներ,

Այսօր անց ենք կացնում հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության մշակման աշխատանքների խորհրդի երկրորդ նիստը:

Պետական կառավարման ոլորտում երկար տարիների ընթացքում կուտակված խնդիրները բերել են մի իրավիճակի, երբ հանրային կառավարման համակարգը արդյունավետ չի աշխատում և ոչ միշտ է կարողանում պատշաճ ու որակյալ ծառայություններ մատուցել մեր բնակչությանը։

Վստահորեն կարող եմ պնդել, որ այն բարեփոխումները, որոնք այսօր և առաջիկա 2 ամիսների ընթացքում պետք է ակտիվ քննարկումների առարկա դառնան և՛ մեր խորհրդում, և՛ հանրային լայն շրջանակներում, պետական կառավարման համակարգին կօժտեն իր առաքելությունն իրականացնելու համար ավելի արդյունավետ կարողություններով, գործիքներով և մեխանիզմներով: Եվ ընդհանուր  առմամբ, այդ առաքելությունը հետևյալն է. մատուցել  բարձրորակ հանրային ծառայություններ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին և արդյունավետ որոշումների միջոցով  ապահովել Հայաստանի կայուն զարգացումը, բարեկեցությունն ու առաջընթացը:

Այսքանով կեզրափակեմ իմ ելույթը, որպեսզի ավելի շատ ժամանակ ունենանք բովանդակային քննարկում իրականացնելու համար: Այնուամենայնիվ, կարևոր եմ համարում նշել, որ բոլորին ուղարկված ռազմավարության երեք բաժինների նախագծերը,  ինչպես նաև գործողությունների ծրագիրը դեռևս մշակման փուլում են: Հետևապես, այսօրվա քննարկումը, կարծում եմ, մեծ ներդրում է լինելու այդ ռազմավարության և գործողությունների ծրագրի, ինչպես նաև արդյունքային ցուցանիշների համար:

Կցանկանայի նաև շնորհակալություն հայտնել բոլոր այն հանրային ծառայողներին, որոնք մասնակցել են աշխատանքային խմբերի աշխատանքներին: Եվ, իհարկե, բոլոր այն բարձրաստիճան պաշտոնյաներին և  փորձագետներին, որոնք մասնակցել են խորքային հարցազրույցներին»:

Այնուհետև մանրամասնորեն քննարկվել են հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության տեսլականը ու բարեփոխումների առաջին փուլի օրակարգը:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031