Հանրապետության տարածքում՝
Մարտի 10-ի ցերեկը, 11-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 14-ին շրջանների զգալի մասում, 15-ի գիշերը առանձին շրջաններում, ցերեկը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը 13-ի գիշերը կբարձրանա 2-4, 13-14-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանով:
Կարդացեք նաև
Երևան քաղաքում՝
Մարտի 10-ի ցերեկը, 11-13-ը, 15-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 14-ին, 15-ի գիշերը սպասվում է անձրև։
Երևան քաղաքի մարտի 11-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 17.80C (1981 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -16.50C (1985 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 4.60C
ՀՀ ԳԵՏԵՐԻ. ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
Գետերում բնական էական փոփոխություններ չեն դիտվել:
Հողի արդյունավետ խոնավության պաշարների գնահատականն աշնանացանի վեգետացիայի վերսկսման պահին.
Ըստ ագրոօդերևութաբանական մասնագիտացված հաշվարկների և դիտված եղանակային պայմանների վերլուծության արդյունքում՝ 2020 թ․ մարտ 10-ի դրությամբ հողի արդյունավետ խոնավության պաշարներն աշնանացանի վեգետացիայի վերսկսման պահին կազմել են Լոռու մարզում 0-20 սմ շերտում 17-30 մմ, 0-50 սմ շերտում՝ 41-76 մմ, Շիրակի մարզում համապատասխանաբար` 30-33 մմ, 73-80 մմ, Սյունիքի մարզում` 25 մմ, 58 մմ։
ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն