Լրահոս
Օրվա լրահոսը

Կարինե Նալչաջյան. Տեսնում եմ, թե գնալով ինչպես է Նիկոլ Փաշինյանն ավելի ու ավելի խուսափում պատասխանատվությունից և մեղավորներ փնտրում. «Փաստ»

Մարտ 10,2020 12:53

Հոգեբան Կարինե Նալչաջյանը հիշեցնում է նաև այն միջադեպը, երբ օրերս քարոզարշավ իրականացնող վարչապետին Լոռու մարզում մի տղամարդ մոտեցավ և ասաց, որ դոմիկում է բնակվում։ Փաշինյանն էլ ասաց.

«Ձեռդ, ոտդ տեղը տղա ես, վարչապե՞տը պիտի գա քո համար տուն սարքի, գնա աշխատի, տուն սարքի», և սեփական օրինակը բերեց, որ կարողացել է աշխատելով բնակարան ձեռք բերել։ «Ամանորյա ուղերձի ժամանակ նա հետևյալ միտքն է հնչեցրել՝ «ձեզանից յուրաքանչյուրի ցավն իմ սրտում է»։

Հիմա ինչպե՞ս հասկանանք՝ վարչապետին մոտենում է աշխատավոր մարդը, ինքն ի՞նչ է անում՝ ոչ այս կողմ, ոչ այն կողմ, միանգամից նրան համեմատում է իր հետ։ Աշխատող, քրտինք թափող մարդը, որը զուրկ է այդ հնարավորություններից, տարբեր պատճառներով ի վիճակի չէ, նա շատ ծանր հոգեվիճակում է։

Այդ մարդը չի կարող ստել, խաբել, ինքն ընդամենն ուզում է ստեղծել տուն և նորմալ մարդու նման ապրել։ Եվ երբ որպես ղեկավարի քեզ է դիմում, ուղիղ տեքստով մի հասկացիր, որ նա քեզանից բնակարան է ուզում։ Նա ցանկանում է աշխատել և ստեղծել։ Կոպիտ և հարձակողական տոնով խոսեց քաղաքացու հետ։ Այդ դեպքում, ներողություն, որտե՞ղ մնաց սերը, դեմոկրատիան, որն, իրենց ասելով, իրենք են բերել։

Բոլոր այն էպիզոդներում ամեն քայլափոխի հանդիպում ենք, տեսնում եմ, թե գնալով ինչպես է Նիկոլ Փաշինյանն ավելի ու ավելի խուսափում պատասխանատվությունից և մեղավորներ փնտրում։ Այո՛, եթե դու խուսափում ես պատասխանատվությունից, պետք է մեղավորներ փնտրես։

Նախկիններին մեղավոր ներկայացնելը դեռ կարող է շարունակվել, բայց այդ իներցիան էլ է մարում։ Նախկինների հազար ու մի թերություն, քննադատության դիպուկ թիրախներ կարելի է այսօր էլ գտնել, բայց ժամանակն անցնում է։

Մարդիկ կամաց-կամաց կսկսեն մոռանալ նախկիններին։ Նոր տպավորությունները դուրս կմղեն նախկին տպավորությունները։ Դու այսօր կանգնած քո քաղաքացու դեմքին ես նայում և հոխորտում։ Տատիկին ասում է՝ դու պետք է քո թոշակը բարձրացնես, գյուղացի մարդուն այլ բան է ասում, այսինքն՝ նա «լվանում է» ձեռքերը։ Ծիծաղելի կլիներ, եթե այդքան տխուր չլիներ»,ընդգծում է Նալչաջյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031