Լրահոս
Թեհրանի նուրբ խաղը
Օրվա լրահոսը

Համաշխարհային շուկաներից Հայաստանի տնտեսության ռիսկերը ոչ միայն անուղղակի են, այլև ուղղակի. սկսել են թանկանալ դոլարը և եվրոն. «168 ժամ»

Մարտ 10,2020 12:43

Դժվար է ասել, թե համաշխարհային շուկաներում տեղի ունեցող վերջին իրադարձությունների հետ որքանո՞վ են կապված Հայաստանի արժութային շուկայի դրսևորումները, բայց այստեղ ևս սկսել են նկատվել որոշակի անհանգստություններ։ Մասնավորապես, սկսել են թանկանալ դոլարը և եվրոն։ Բարձրացել է՝ ինչպես գնման, այնպես էլ՝ վաճառքի գինը։ Մեծացել է նաեւ գնման և վաճառքի գնի տարբերությունը, ինչը տեղի է ունենում հիմնականում շուկայի մասնակիցների անհանգստությունների և սպասումների ժամանակ։

Իհարկե, համաշխարհային շուկաներից Հայաստանի տնտեսության ռիսկերը ոչ միայն անուղղակի են, այլև ուղղակի։ Վերջիններս կապված են հանքահումքային ապրանքների, մասնավորապես՝ պղնձի գների հետ, որոնք այս տարի հասցրել են բավականաչափ նվազել։ Պղինձը հունվարից մինչև այժմ էժանացել է տոննայի հաշվով շուրջ 800-900 դոլարով։ Գոնե լավ է, որ, բացառությամբ Թեղուտի, հանքարդյունաբերության ոլորտի հայկական մյուս ընկերությունների համար այսօր գործող գները դեռևս տանելի են։ Բայց դրանց նվազման հետևանքով այդ ընկերությունները բավական լուրջ կորուստներ են ունենում։ Ու այդ կորուստները փոխհատուցելու համար երբեմն գնում են ընդերքի արդյունահանման ծավալների ավելացման։

Նշենք, որ այս տարվա հունվարին ընդերքի ոլորտում արձանագրվել է ռեկորդային բարձր աճ։ Այն հասել է գրեթե 39 տոկոսի։

Համաշխարհային տնտեսության մեջ ու միջազգային շուկաներում տեղի ունեցող այսպիսի անհանգստությունների պայմաններում՝ փոխարենը մտածելու, թե ինչ կարելի է անել այդ իրավիճակից հնարավորինս քիչ կորուստներով երկիրը դուրս բերելու համար, մեր կառավարությունն արձակուրդ է գնում, որպեսզի զբաղվի «Այո»-ի քարոզարշավով։

Երեւի պետք է գոհ լինենք, որ համաշխարհային այս անհանգստությունների պայմաններում գոնե Կենտրոնական բանկը մի կցկտուր հայտարարությամբ հանդես եկավ։

«ՀՀ Կենտրոնական բանկը ուշադիր հետևում է կորոնավիրուսի պատճառով տեղի ունեցող համաշխարհային տնտեսական զարգացումներին։ Այս պահի գնահատականների համաձայն՝ ակնկալվում է, որ այդ ազդեցությունները թե՛ համաշխարհային տնտեսության, և թե ՀՀ տնտեսության վրա կլինեն կարճաժամկետ։ Այնուամենայնիվ, Կենտրոնական բանկը մշտադիտարկում է համաշխարհային տնտեսության, ֆինանսական և ապրանքահումքային շուկաների զարգացումները և գնահատում է այն կարճաժամկետ ազդեցությունները, որոնք կարող են գրանցվել ՀՀ տնտեսության վրա։ Անհրաժեշտության դեպքում Կենտրոնական բանկը մշտապես պատրաստ է արձագանքել՝ ապահովելով գների և ֆինանսական կայունությունը Հայաստանի Հանրապետությունում»,- հայտարարել է Կենտրոնական բանկը։

Հակոբ ՔՈՉԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031