Օրերս ՀԺ-ն տեղեկություն է ստացել, որ ինչ-որ «Goal it» ընկերությունից զանգահարում են տարբեր հասարակական կազմակերպություններ, ասում, որ դա Բելլա Քոչարյանի ընկերությունն է, առաջարկում են ներգրավվել բարեգործական ծրագրում։
Համացանցում փնտրեցինք այդ անունով ընկերություն՝ պարզելու համար, թե ինչ ծրագրերի մասին է խոսքը։ Հայաստանում գրանցված նման ընկերություն չհաջողվեց գտնել։ Եվ քանի որ պարզ էր, որ չգրանցված կազմակերպության անունից նման առաջարկների մասին դժվար թե ինչ-որ մեկը ցանկանար մեկնաբանություն տալ՝ որոշեցինք զանգահարել այն հեռախոսահամարով, որով առաջարկները արվում են, եւ ներկայանալով ՀԿ ներկայացուցիչ՝ մանրամասներ պարզել։
… Ինչպես եւ երեւում է՝ առաջին հայացքից շատ բարի նպատակ է հետապնդում «Goal it»-ը. օգնելու է երիտասարդներին՝ գտնել անձանց, կազմակերպություններ, որոնք պատրաստ են անվճար պարապել, մասնագիտացնել իրենց։ Երբ մի փոքր ավելի հեռուն ես փորձում նայել՝ բազմաթիվ հարցեր են առաջ գալիս։ Մասնավորապես, Առաջին տիկնոջ կարգավիճակից հետո ե՞րբ է վերջին անգամ Բելլա Քոչարյանը բարեգործությամբ զբաղվել, ի՞նչ կապ ունեն այդ բարեգործությունները Ռոբերտ Քոչարյանի դատական գործընթացի, դատարաններում կազմակերպվող ակցիաների հետ, ո՞րն է Բելլա Քոչարյանի անելիքը, եթե այսպիսի ծրագրեր հասարակական կազմակերպությունները իրենք էլ իրականացնում են, ո՞րն է նրա բարեգործության բնույթը, եթե իրականում բարի գործ անում են երեխաներին կրթություն տվողները եւ այսպես շարունակ։
Սյուզաննա ՊՈՂՈՍՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում