Լրահոս
Օրվա լրահոսը

«Դաշտը կոռումպացված անձանցից մաքրել, այսպես ասած, վերեւից՝ գլխից բռնել, մենք ընտրել ենք այդ տարբերակը». Մակունցի ելույթը՝ Մեղրիում

Մարտ 10,2020 12:23

«Այո»-ի քարոզարշավն այս պահին Մեղրիում է: Բնակիչների հետ հանդիպման ժամանակ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ասաց. «ՍԴ-ում 9 դատավորներից միայն երկու նոր ընտրված դատավորներն են, որ գործում են նոր Սահմանադրությամբ, մյուս 7-ը հին Սահմանադրության համաձայն են պաշտոնավարում, այսինքն՝ ցմահ: «Իմ քայլը» խմբակցությունը նախաձեռնեց Սահմանադրական հանրաքվե՝ սա իրավական առումով շտկելու համար: Սա հարցի միայն իրավական կողմն է, բայց հարցն ունի նաեւ քաղաքական եւ բարոյական կողմ: Կան բոլոր հիմնավոր կասկածները, որ այն 7 դատավորները, որոնց մասին նշեցի, անկախ, անկաշկանդ չեն եւ գտնվում են այլ քաղաքական ուժերի, անձանց, խմբերի ազդեցության տակ: Ավելին, այդ 7 դատավորներից առանձին անդամներ չեն առաջնորդվում դատավորի իրենց կոչմամբ եւ անում են քաղաքական հայտարարություններ, որի իրավունքը ոչ մի դատավոր, այդ թվում՝ ՍԴ դատավոր, իրավունք չունի անելու: Հարցի բարոյական կողմն էլ այն է, որ նոր Սահմանադրության հեղինակներից մեկը՝ Հրայր Թովմասյանը, որը իրավիճակի բերումով երբ դարձավ ՍԴ նախագահ, շատ հարմար էր առաջնորդվել հին Սահմանադրությամբ»:

Ըստ Մակունցի, առաջին հերթին դատական համակարգի անկախության հարցը պետք է լուծվի. «Դաշտը կոռումպացված անձանցից մաքրելու համար կա մի քանի տարբերակ: Օրինակ, առաջինը՝ ներքեւից վերեւ մաքրել, որը բավականին երկարատեւ գործընթաց է: Խառը մաքրել, որը կարող է արգելակել գործընթացը եւ մաքրել այսպես ասած վերեւից՝ գլխից բռնել, մենք ընտրել ենք վերջին տարբերակը: Գտնում ենք, որ ամենակարճ եւ արդյունավետ ճանապարհը դատական անկախության գործընթացը սկսելու համար հենց սահմանադրական հանրաքվեի միջոցով դա անելն է»:

Թե ինչու մարիկ պետք է գնան հանրաքվեի, ըստ Մակունցի, ինչպես զինվորն է պաշտպանում մեր ֆիզիկական անվտանգությունը, այսպես էլ մենք բոլորս պետք է պաշտպանենք մեր իրավական անվտանգությունը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031