ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 9-ին մեկօրյա աշխատանքային այց կատարեց Բրյուսել, որի մասին պաշտոնական հաղորդագրություն տարածվեց այցի նախօրեին:
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը «168 Ժամի» հետ զրույցում ասաց, որ Փաշինյանի այցի գլխավոր նպատակն էր փորձել եվրոպացիների աչքերում «սվաղել իշխանության սխալները, բացթողումները և հարձակումները» Սահմանադրական դատարանի և սահմանադրական կարգի նկատմամբ։ «Մենք ականատեսը դարձանք, որ Վենետիկի հանձնաժողովից եզրակացություն չխնդրեցին, արհամարհեցին Վենետիկի հանձնաժողովի գնահատականը: Ակնհայտ էր, որ բազմաթիվ հարցերում հակասահմանադրական և հակաօրինական գործընթաց է, ուստի պետք է փորձեն հիմնավորումներ տալ տեղի ունեցողին, ինչը չափազանց դժվար գործ է»,- նման կարծիք հայտնեց Շարմազանովը։
Նա նշեց, թե չի կարծում, որ Փաշինյանը վերջին պահին է իմացել, որ նախատեսվում է Սերժ Սարգսյանի այցը Բրյուսել, քանի որ փաստաբանները դիմել էին դատարան, որպեսզի թույլտվություն ստանան Սերժ Սարգսյանի՝ երկրից մեկնելու վերաբերյալ։ «Ակնհայտ է, որ պատճառներից մեկը կարող է լինել նրա անհանգստությունը ՀՀԿ ղեկավարի և ՀՀԿ ներկայացուցիչների եվրոպական կառույցներում ունեցած հանդիպումներից, Տուսկի հետ հանդիպումից, ավելին, կարծեմ՝ նրանք շատ լավ գիտեն, մամուլում ևս հրապարակվեց, որ հանդիպումները դրանով չեն սահմանափակվել, այցն ունեցել է բավականին լայն օրակարգ, և որքան էլ Փաշինյանը երկու տարի խոսում է, որ ՀՀԿ-ն չկա, ՀՀԿ-ն գոյություն չունի, ակնհայտ է, որ նրան անհանգստացնում է ՀՀԿ-ի հագեցած միջազգային ու եվրոպական օրակարգը»,- ասաց Շարմազանովը։
Արաքս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում