Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ Արցախում դիտորդություն իրականացնող ՀԿ պատասխանատուն անթույլատրելի պահվածք է ցուցաբերում. բաց նամակ ՀՀ վարչապետին

Մարտ 10,2020 12:06

Որպես քաղաքական ուժի ղեկավար եւ Արցախի շարքային քաղաքացի, իմ անհանգստությունն եմ հայտնում սույն թվականի մարտի 31-ին Արցախում անցկացվելիք համապետական ​​ընտրություններին ընդառաջ դիտորդական առաքելություն իրականացնող «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգողների վերաբերյալ: Շահագրգռված լինելով Արցախում ժողովրդավարական ընտրությունների անցկացմամբ, անթույլատրելի ենք համարում հնարավոր ընտրակաշառքի եւ հետընտրական ցնցումների կանխավարկածի վերաբերյալ անհարկի հայտարարությունները, որոնք բացառապես հիմնված են բամբասանքների վրա: Ի՞նչ է նշանակում. «Արցախում շատ մեծ չափերի ընտրակաշառքներ են բաժանվում», կամ ի՞նչ իրավունքով է նա հրապարակավ նախագահի որոշ թեկնածուների անունները փոխկապակցում, անգամ իր բնորոշմամբ, չճշտված դեպքերի հետ: Մենք դա համարում ենք անպատասխանատու մարդու վարքագիծ, որը փորձ է ստվեր նետելու Արցախում ժողովրդավարական զարգացումների եւ ՀՀ կառավարության վստահության վրա, ինչպես նաեւ ցույց է տալիս նրա կողմնակալ վերաբերմունքը:

Պարոն Փաշինյան,

Ձեզ, որպես ՀՀ իշխանության պատասխանատուի, ով անցած տարվա օգոստոսի 5-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում Արցախի ժողովրդին խոստացել է ազատ ու թափանցիկ ընտրությունների երաշխավորը լինել, խնդրում ենք միջոցներ ձեռնարկել, որպեսզի նման մարդիկ եւ կազմակերպությունները հարգեն իրենց դիտորդական առաքելության սկզբունքները: Արցախի հերոսական ժողովուրդը արժանի չէ նման վերաբերմունքի: Լիահույս եմ, նամակս անուշադրության չեք մատնի:

Արևիկ ՊԵՏՐՈՍՅԱՆ

«Արցախի հանրապետական» կուսակցության նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031