Լրահոս
Թեհրանի նուրբ խաղը
Օրվա լրահոսը

Ճզմաչյանը կորոնավիրուսը համարում է ավելի շատ տնտեսական գործոն ու պատերազմ 2 երկրների միջեւ՝ ԱՄՆ-ի ու Չինաստանի «Հրապարակ»

Մարտ 10,2020 11:18

Ընդունված կարծիք կա, որ Հայաստանի վրա, որն ունի փոքր ու մեկուսացված տնտեսություն, համաշխարհային գլոբալ գործընթացները չեն ազդում։ 2008-ին էլ համաշխարհային ճգնաժամը շատ չազդեց մեզ վրա։

Բանկերի միության նախկին նախագահ Սամվել Ճզմաչյանն էլ է դրան համաձայնում. «Մենք էդպես չենք մխրճված համաշխարհային էկոնոմիկայի մեջ, որ մտածենք, թե մեզ ոնց ա խփելու։ Մեզ կարող է խփել էն երկրներից, որոնց հետ ամենասերտ կապն ունենք. Ռուսաստանն է, ՌԴ-ի վրա էլ ազդեցություն առանձնապես չեմ տեսնում»։

Այլ բան է, որ, ըստ Ճզմաչյանի, դա իր անդրադարձը կունենա զբոսաշրջության, հյուրանոցային եւ ռեստորանային բիզնեսների, ավիափոխադրողների վրա։ Առհասարակ, նրա խոսքով՝ կորոնավիրուսը հարվածել է այն երկրներին, որտեղ զարգացած է զբոսաշրջությունը։ Ճզմաչյանը՝ ինքը, կորոնավիրուսը համարում է ավելի շատ տնտեսական գործոն ու պատերազմ 2 երկրների միջեւ՝ ԱՄՆ-ի ու Չինաստանի։

Այնուամենայնիվ, ինչպե՞ս սա կանդրադառնա Հայաստանի վրա՝ հաշվի առնելով, որ այսօրվա դրությամբ Չինաստանը Հայաստանի երկրորդ առեւտրային գործընկերն է։ 2018 թվականի տարեկան տվյալներով՝ Չինաստանից ներմուծումը կազմել է 663.8 միլիոն դոլար, արտահանումը՝ 382.8։ Տվյալները վերցված են ՀՀ արտգործնախարարության՝ Հայաստան-Չինաստան երկկողմ հարաբերությունների մասին բաժնից։ 2017-ին ներմուծման ցուցանիշը կազմել էր 477.7 մլն, իսկ արտահանումը՝ 274.0 մլն դոլար։ Հիմնականում արտահանում ենք հանքահումք՝ պղինձ, որը 2018-ին կազմել է Հայաստանից Չինաստան արտահանման 88 %-ը։

Տնտեսագետ Սուրեն Պարսյանը նկատեց, որ համաշխարհային շուկայում պղնձի պահանջարկի նվազման հետեւանքով վերջին օրերին մեկ տոննայի հաշվով պղնձի գներն իջել են 150 դոլարով, ինչը նշանակում է, որ մեր տնտեսության վրա սա անդրադառնալու է։ «Մեր արտահանման մեջ մեծ տեսակարար կշիռ ունի պղինձը, եւ եթե սա երկար շարունակվի, մենք առեւտրային հաշվեկշռի մասով խնդիր կունենանք՝ արտահանումը կնվազի, դա էլ իր հերթին կնպաստի մեր դրամի արժեզրկմանը, ինչը նկատվեց էսօր, երբ դրամն արժեզրկվեց մի քանի դրամով»,- ասաց տնտեսագետը։

Դոլարի փոխարժեքը երեկ վաճառվում էր միջինը 483 (մի քանի օր առաջ 479 էր), եվրոյինը՝ 545, առավելագույնը՝ 548 դրամով, իսկ ռուսական ռուբլին վերջին օրերին 7.04-ից իջել է միջինը 6.50-ի։ Որոշ բանկերում նվազագույն փոխարժեքը 6.19 է, իսկ առավելագույնը՝ 6.80։ «Ռուսաստանում մեկ դոլարը հասել է 72 ռուբլու, էնտեղ էլ բավականին կտրուկ անկում եղավ նավթի համաշխարհային գների պատճառով։ Իսկ մենք գիտենք, որ Ռուսաստանի տնտեսական պրոցեսները մեզ վրա ուղիղ ազդեցություն են թողնում»:

Անուշ ԴԱՇՏԵՆՑ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031