Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ-ն կորոնավիրուսի բռնկման պատճառով հետաձգել է մինչև մարտի վերջ նշանակված բոլոր հանդիպումները

Մարտ 10,2020 00:05

ԵԽԽՎ-ն կորոնավիրուսի բռնկման պատճառով հետաձգել է մինչև մարտի վերջ նշանակված բոլոր հանդիպումները, չեղարկվել են նաև  աշխատակիցների ոչ կարևոր գործուղումները: Այս մասին ասվում է ԵԽԽՎ հաղորդագրության մեջ:

Հաղորդագրության համաձայն՝ կհետաձգվեն Վեհաժողովի իրավական (Փարիզ, մարտի 10), սոցիալական (Փարիզ, մարտի 12), մշակույթի (Փարիզ մարտի 16), միգրացիայի (Փարիզ, մարտի 19), հավասարության (Փարիզ, մարտի 20) և մոնիթորինգի (Անկարա, մարտի 30-31) հարցերով կոմիտեների հանդիպումները:

Որոշումն ուղղված է Վեհաժողովի անդամների, հրավիրված անձանց և քարտուղարության անդամների առողջության և անվտանգության պահպանմանը, ինչպես նաև վիրուսի հետագա տարածումը կանխելուն և  կայացվել է ԵԽ հյուրընկալող երկիր  Ֆրանսիայի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջարկով:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031